ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ
Որոշ ժամանակ առաջ «ԳԱ»-ն սկսեց տպագրել հոդվածաշար («Ով է մակաբուծում անցյալի հաշվին։ Եվ ինչի մասին է լռում թարմ վիճժողովածուն», «Վարչապետի կեղծավորությունը, կամ ինչի մասին է ճչում վիճակագրությունը»), հիմք ունենալով վերջերս լույս տեսած «Հայաստան. հիմնական զարգացումները 2007-2017 թվականներին» վիճակագրական ժողովածուն, որը, մասնավորապես, հերքում է տարածված և ներկայիս իշխանության կողմից ակտիվորեն մշակվող կարծիքը «կորսված տասնամյակի» մասին. իբր՝ նոր կառավարությունը ստիպված է ամեն ինչ գրեթե զրոյից սկսել։
Վիճակագրությունը (թվերն ու փաստերը) կտրականապես համաձայն չէ դրա հետ։ Այսօր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում վերջին, ամփոփիչ հոդվածը վերոնշյալ հոդվածաշարից, որտեղ առանձնակի ուշադրություն կհատկացնենք այն կարևոր հանգամանքին, թե նախորդ նյութերում ներկայացված բոլոր տնտեսական ցուցանիշներն ինչպես են անդրադարձել մարդկանց սոցիալական բարօրության, գործազրկության, երկրում աղքատության հաղթահարման վրա։
Հենց սկզբից նշենք, որ հակառակ տարածված կարծիքի, նշված տասնամյակում աճել են բնակչության միջին եկամուտները, կրճատվել է աղքատության մակարդակը։ Ավելացվել են նաև պետբյուջեց արվող հատկացումները կենսաթոշակային ապահովմանն ու սոցիալական աջակցության ծրագրերին։ Այդուհանդերձ հանուն արդարության նշենք, որ աղքատությունն ու գործազրկությունը եղել են և շարունակում են մնալ հիմնական մարտահրավերները մեր երկրում։
2006-2017 թվականներին, չնայած գազի մասնավոր օգտագործման նշանակալի իրական աճին, սպառման ցուցանիշով աղքատության մակարդակը կրճատվել է ընդամենը 4,5%-ով. 2006 թվականի 30,2%-ից մինչև 25,7%՝ 2017-ին։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի գնահատականներով, 2017 թվականին մոտ 765 հազար մարդ գտնվել է աղքատության շեմից ներքև։ Նվազել է նաև ծայրագույն աղքատության, պարզ ասած՝ չքավորության մակարդակը. 2016 թվականին այն կազմել է 1,8%, իսկ 2017-ին՝ 1,4%։
Ընդ որում հատկանշական է, որ 2017 թվականին վարձու աշխատողների 20,5%-ը աղքատներ էին։ Մասնավորապես, նույնիսկ եթե երկու երեխա ունեցող ծնողներն աշխատում էին, բայց ստանում նվազագույն աշխատավարձ, նրանք դասվում էին աղքատների կատեգորիային։ Պետական մասնահատվածում այդպիսի աշխատավարձ ստանում էին 50 հազար աշխատողներ, որոնցից 23 հազարը՝ կրթության, և 13 հազարը՝ առողջապահության ոլորտում։
Մյուս մարտահրավերը շարունակում է մնալ գործազրկությունը, որի մակարդակը 10 տարիների ընթացքում էականորեն չի փոխվել և շարունակում է մնալ ծայրահեղ բարձր նիշի վրա։ Համաձայն աշխատուժի վերաբերյալ ՀՀ վիճկոմիտեի ուսումնասիրության, 2017 թվականի տվյալներով մոտ 219 հազար մարդ եղել է գործազուրկ, իսկ գործազրկության մակարդակը կազմել է 17,8%։
Նշված ժամանակահատվածում պետությունը քայլեր է ձեռնարկել աշխատանքի շուկայի կարգավորման և եկամուտների վերաբաշխման ուղղությամբ (վարչապետ Փաշինյանի ևս մեկ դեկլարատիվ խաղաքարը)։ Դրա հետ մեկտեղ, տնտեսության կառուցվածքում արված փոփոխությունները, որոնց մասին մենք արդեն խոսել ենք նախորդ հոդվածներում, հանգեցրին վարձու աշխատողների բարեկեցության աճի։ Այսօրվա դրությամբ Հայաստանում պաշտոնապես զբաղված վարձու աշխատողների թիվը գերազանցում է կես միլիոնը։ 2016 թվականին վարձու աշխատողների թիվը պաշտոնական մասնահատվածում 2006 թվականի համեմատ աճել է 100 հազարով, իսկ, պաշտոնական ինքնազբաղվածներինը՝ 30 հազարով։
Իսկ հիմա՝ իրական ցուցանիշներ, որոնք վկայում են նշված տասնամյակում բնակչության եկամուտների աճի մասին։ Այսպես, 2017 թվականին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը Հայաստանում կազմել է 55 հազար դրամ, մինչդեռ 2006 թվականին այն ընդամենը 15 հազար դրամ էր։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը անվանական արտահայտությամբ աճել է համարյա 3 անգամ. 2006 թվականի 62 հազար 293 դրամից մինչև 177 հազար 817 դրամ՝ 2017-ին, ինչը նշանակալի չափով նպաստել է աղքատության կրճատմանը։ Հատկանշական է, որ այդ ժամանակահատվածում միջին աշխատավարձի աճը մեր երկրում գերազանցել է Ռուսաստանի տվյալ ցուցանիշը, ինչի արդյունքում 2017 թվականին Հայաստանում միջին աշխատավարձը հասել է Ռուսաստանի համանման ցուցանիշի 60%-ին, այն դեպքում, երբ 2006 թվականին այդ հարաբերակցությունը կազմում էր ընդամենը 38%։
Իր հերթին, միջին ամսական կենսաթոշակը նշված ժամանակահատվածում 10 հազար 912 դրամից հասել է 40 հազար 296 դրամի։ Ընդ որում պարենամթերային աղքատության գծանիշն աճել է 13 հազար 810-ից մինչև 24 հազար 269 դրամի։ Այս ամենը բնակչության եկամուտների աճի իրական ցուցանիշներ են. այն, ինչի մասին Փաշինյանի աշխատակազմը առայժմ լոկ ճառաբանում է։
Եվ վերջապես, մի քանի այլ հետաքրքիր ցուցանիշների մասին։ Նշյալ տասնամյակի ընթացքում կյանքի միջին տևողությունը երկրում 73-ից հասել է 75 տարվա։ Հայաստանում գրանցված ավտոմեքենաների թիվը նախկին 333 հազարից հասել է 616,3 հազարի։ Ջրամատակարարման միջին տևողությունը 13,3 ժամից աճել է մինչև 21,6 ժամի։
Ներգնա զբոսաշրջությունը 2006 թվականի 382 հազար այցելություններից հասել է 1 միլիոն 495 հազարի՝ 2017 թվականին։ Ներքին զբոսաշրջիկների թիվը 308 հազարից աճել է մինչև 1 միլիոն 86,7 հազարի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 09:50
Пашиняновское апага все больше затягивается черными тучами и… безнадежными должниками. По данным Центрального банка РА, в стране, по положению на 1 октября 2024 года, 341 тысяча безнадежных должников, которые 3 с лишним года назад перестали обслуживать взятые кредиты. Их общая финансовая задолженность составляет внушительные 642 млрд драмов. И сегодня все эти показатели наверняка увеличились… Как известно, правительство выбрало из безнадежных должников тех, материнская сумма долгов которых не превышает 1 млн драмов, и решило оказать им поддержку в виде направления их подоходного налога на погашение задолженности, а банки в свою очередь обещали простить им 80% набежавших штрафов. Таких потенциальных бенефициаров оказалось 218 тысяч человек. И что?
-
2025-07-15 09:45
Считать официальным предложением Центробанку РА Власти Британии намерены избавиться от изображения исторических личностей на банкнотах. Лица Уинстона Черчилля, Джейн Остин и «Вильяма, понимаете, нашего Шекспира» сменят другие символы национальной идентичности. Портреты исторических персонажей используются на фунтах стерлингов с 1970 года. Первой не монаршей особой на деньгах стал именно Уильям Шекспир.
-
2025-07-15 09:29
«ГА» уже не раз писал о том, как правительство Пашиняна и столичная мэрия Авиняна всякий раз шлепаются задом в лужу, объявляя об очередных своих зловонных новациях. И при этом чинуши-дилетанты все никак не могут понять, что нельзя ставить телегу впереди лошади: сперва следует тщательно исследовать возможности инфраструктуры и должным образом подготовить ее к плавному проведению реформы. Вроде бы простая истина, но объяснить это властям – как об стенку горох. Но при этом на самом высоком уровне нам вещают об электронной системе госуправления (e-governance), цифровой повестке и безбумажных услугах…
-
2025-07-14 09:45
Горнолыжный курорт «Майлер» «грозится» перерасти в национальный проект На днях в армянской столице прошел HIF (Hospitality Investment Forum) Yerevan 2025 – ведущий инвестиционный форум, формирующий будущее индустрии гостеприимства в Армении, и международная платформа для обсуждения тенденций и инвестиционного сотрудничества в сфере гостеприимства и туризма («Гостеприимство и радушие в финансовом измерении» - golosarmenii.am, 19.06.2025г.). В рамках мероприятия удалось присутствовать на интересной презентации основателя горнолыжного курорта Майлер Тиграна Арутюняна…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-10-23 19:21
Ըստ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալների, եկամուտ ապահովող աշխատատեղերի քանակն ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմել է 623 հազար: Դա գերազանցում է օգոստոսի ցուցանիշը 14 հազարով, իսկ անցած տարվա սեպտեմբերինը՝ 15,6 հազարով։ Ինչպես նշում է ՊԵԿ-ը, վիճակագրության վարման ողջ պատմության ընթացքում եկամուտ ապահովող աշխատատեղերի 2020թ. սեպտեմբերի ցուցանիշն աննախադեպ է:
-
2020-08-24 22:14
Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում են, անցել է նախկին գործելակերպին։ Որոշել է վերադառնալ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի տպավորիչ ցուցանիշները հասարակայնությանը ներկայացնելու երբեմնի ինտենսիվ պրակտիկային։ Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նրա հրապարակած թվերը եթե անգամ տպավորիչ են, ապա լոկ իրենց հակասականությամբ և առկա իրավիճակից բացարձակ կտրվածությամբ։
-
2020-08-13 08:49
Ինչպեսև հայկական տնտեսության բազմաթիվ այլ բնագավառներ, խորացող ճգնաժամի պայմաններում անկում է ապրում նաև շինարարության ոլորտը։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Այսպես, օրերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել են 105,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալի 76,6%-ը։ Այլ կերպ ասած՝ ոլորտն «ընկել է» գրեթե մեկ քառորդով (23,4%-ով)։
-
2020-06-25 10:27
Հայկական տնտեսությունը «տնից դուրս եկավ» և... հայտնվեց է՛լ ավելի խոր մինուսի մեջ Մեր նախորդ համանման մակրոտնտեսական դիտազննումը (ընթացիկ տարվա 4 ամիսների վերաբերյալ) վերնագրված էր «Ապրիլի գարշահոտ «հատապտուղները»: Հայկական տնտեսությունը «նստեց տանը» և հայտնվեց մինուսի մեջ»։ Մայիս ամսվա թարմ վիճակագրությունն ապացուցում է այդ նյութի ենթավերնագրում հնչեցված միտքը…