ԱՌԱՋԻՆ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ «ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»
Կարծում եմ, իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ ներկայումս մշակվող անցումային արդարադատության գաղափարը, որը հիրավի անսահման հնարավորություններ է ընձեռում «թալանածը թալանելու» համար, կարող է վարկաբեկվել իր ընտրողականությամբ՝ ոչ միայն կոնկրետ անձանց, այլև ժամանակային առումով։
Հասկանալի է, որպեսզի երկրում իրական փոփոխություններ կատարվեն դեպի լավը, պետք է փորել-հասնել կոռուպցիայի և այլ չարաշահումների արմատներին, և դժվար թե իշխանությունը չի կռահում, թե որտեղ են թաքնված մեր այսօրվա դժբախտությունների, ընդհանուր բարիքը հափռելու գործում բավական ճարպիկ մեր որոշ համաքաղացիների անօրեն հարստացման ակունքները, որոնք լիովին օգտվեցին անկախության առաջին տարիներին տիրող քաոսից ու խառնաշփոթից, երբ հասարակական-քաղաքական ողջ դրվածքի վերափոխման այնքան բարդ շրջանում երկրի կառավարման ղեկին կանգնեցին մարդիկ, որոնք չունեին ո՛չ այդ կառավարման փորձը, ո՛չ ինչ-որ կարգին գիտելիքներ այդ մասին, բայց փոխարենը արագ սովորեցին նյութական հարստության փոխարկել իրենց քաղաքական կապիտալը։
Մինչդեռ այն կասկածները, որ մենք շարժվում ենք հենց դեպի ընտրողական անցումային արդարադատություն, լուրջ հիմքեր ունեն, եթե նկատի առնենք, որ իշխանավորները, խոսելով «անցյալի սարսափելի հանցագործությունների» մասին, անպայման նշում են նաև դրանց ժամանակահատվածը («վերջին 20 տարիներին»), որը ճշգրիտ համընկնում է վերջին երկու նախագահների կառավարման շրջանին, այնպես որ տպավորություն է ստեղծվում, թե մինչև Ռոբերտ Քոչարյանի գալը Հայաստանն իրենից ներկայացրել է օրինակելի ժողովրդավարական երկիր։
Գուցե ներկայիս ղեկավարներից շատերը 30 տարի առաջ չափազանց երիտասարդ էին՝ հիշելու և հասկանալու համար, որ կոռուպցիան և այլ չարաշահումները խոր արմատներ գցեցին Երրորդ Հանրապետության ծնունդից գրեթե անմիջապես հետո, 1990-ականների ամենասկզբին, ինչի պտուղները մենք վայելեցինք անցած բոլոր տարիների ընթացքում։ Վայելում ենք նաև այսօր՝ աղմկոտ մերկացումների խորապատկերին։ Կոռուպցիոներներին և ժողովրդական բարիքը թալանողներին իրենց հետ չեն բերել ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը. նրանք բոլորը, որ այսօր էլ ողջ-առողջ են, իրենց առաջին միլիոնները վաստակեցին հենց 1990-ականներին և ծլարձակեցին հենց այդ նույն ժամանակաշրջանում։ Եվ եթե անցումային արդարադատության ներկայացուցիչները մտադիր են նրանց հարցնել այդ առաջին միլիոնների ծագման մասին, ապա դրանք բոլորը՝ միլիոնների ակունքները, թաքնված են գրեթե 30-ամյա վաղեմության պատմություններում։ Հիշեցնե՞նք։
ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում անազնիվ և բարոյականությամբ առանձնապես չկաշկանդված նորահարուստները, օգտվելով խառնաշփոթից, գրոշներով, ընդ որում՝ առանց պետության կողմից որևէ նախապայմանների, իրենց ձեռքը հավաքեցին հայկական տնտեսության ամենահամեղ պատառները, շատ արագ ազատելով հարյուրավոր ծաղկուն ձեռնարկությունների բալանսն ամեն ինչից, բացի… գործարանային դատարկ պատերից, ինչը գոյատևման գծից անդին նետեց ամբողջ տնտեսական ճյուղեր։ Զուգահեռաբար կազմավորվող հարաբերությունների նոր համակարգը նախկինում չտեսնված մակարդակի հասցրեց բյուջետային թալանը, որն ավելի նուրբ ձևակերպմամբ հնչում է որպես «բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործում»։
Պետական (նույն ինքը՝ համաժողովրդական) ունեցվածքի անխոհեմ սեփականաշնորհումը, երբ խոշորագույն ակտիվները առանց որևէ նախապայմանների չնչին գնով անցնում էին մասնավոր ձեռքեր, լույս աշխարհ բերեց «կյանքի տերերի» նոր դասակարգ, որոնց ավելի ճիշտ կլինի անվանել անարդյունավետ սեփականատերեր, իսկ ավելի պարզ՝ ապաշնորհներ։ Բայց մի ողջ ժողովրդի տասնյակ տարիների համառ աշխատանքով ստեղծված երբեմնի ընդհանուր բարիքի վրա անարդարաբար հարստանալ այդ վայ-սեփականատերերը լիովին հասցրեցին։ Իսկ հետո նրանց տզրուկների պես կպան նաև կառավարող էլիտայի գողավուն չինովնիկները։ Եվ ժամանակը չէ՞արդյոք, որ այսօր նրանց կողմն ուղղեն իրենց բոցավառ հայացքները անցումային արդարադատության կողմնակիցները, ավելի հեռուն ու ավելի խորը նայելով։ Թե՞ ուժից վեր է։
Կարճ ժամանակահատվածում շուկա արտանետելով պետական սեփականության ահռելի զանգվածը, հայկական սեփականաշնորհման հայրերը բացեցին սեփականության բաժանմամբ զբաղվելու նախկինում չտեսնված հնարավորություններ։ Բայց 1990-ականներին Հայաստանում անմիտ սեփականաշնորհման մեխը հենց այն է, որ համաժողովրդական բարիքի վրա թաթը դնողները դրա դիմաց վճարում էին «հեչ բան», լավագույն դեպքում՝ արագորեն արժեզրկվող վաուչերներ։ Այնինչ պետք էր վճարել «արյուն-քրտինքով», ծանրակշիռ փողերով։ Այն ժամանակ կտեսնեինք, թե կպահպանեի՞ն արդյոք նրանք երկնաբնակի անվրդովությունը, նայելով իրենց չաշխատող ձեռնարկություններին, կփոշիացնեի՞ն դրանք մաս առ մաս, հաճախ քանդելով ու վաճառքի հանելով նույնիսկ գործարանային պատերը։ Ոչ, նոր սեփականատերերին անքուն գիշերներ չէին սպառնում. չէ՞ որ ակտիվներն իրենցով էին արել հեչ գնով։ Ո՛չ սիրտն է ցավում դրանց համար, ո՛չ էլ հոգին արտասվում։ Այսպիսով, սեփականաշնորհման ողորմելի գաղափարախոսությունը և, թե կուզեք՝ փիլիսոփայությունը դարձան լավագույն ապագայի մասին մեր երազանքի վախճանի սկիզբը։
Առանձնահատուկ է խոսակցությունը այն բազմապիսի պաշտոնյաների մասին, որոնք խառնակ ժամանակներում կանգնած էին կերամանի մոտ և որոնց անհոգնում ու բազմակողմանի գործունեությունը հանգեցրեց ազգային տնտեսության արդյունավետության հրեշավոր անկման, ըստ էության՝ դրա մասնատման և փլուզման։ Այսպես. շատ արագ, շնորհիվ «եղնջասերմի», մեր կյանքից անհետացավ մրցակցությունը. ևս մեկ կուռք, որի ինքնաբերական տիրապետությանը մեր նոր, շուկայական կյանքում ապավինում էին ազատականները։ Երիտասարդ շուկաներում սկսեցին թագավորել իշխանության հետ սերտաճած մենատիրությունները, որոնք սկսեցին սպանել շուրջն եղած ամեն կենդանի բան։ Այդ նրանց մասին են այսօր ինքնամոռաց դատողություններ անում նոր իշխանությունները, նեղություն չկրելով հայացք գցել դրանց կազմավորման ակունքներին։ Իսկ դրանք էլի այնտեղ են՝ 90-ականներում։
Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ այսօր ուժայինները բռնում ու բաց են թողնում հասարակությանը քիչ թե շատ հայտնի դեմքերի։ Մինչդեռ մեր կողքին ապրում ու ու միանգամայն անհոգ կյանք են վարում բացարձակապես ոչ հրապարակային կերպարներ, որոնց «ավանդը» մեր ապագայի փլուզման գործում շատ ավելի մեծ է, քան նրանցը, ում տեսնել մեր աչքը վերջին տարիներին մի տեսակ վարժվել է։
Միայն 1993 թվականին, երբ Հրանտ Բագրատյանի աշխատակազմը մոտեցող ձմռան շեմին կառավարության նիստերում վճռում էր հրատապ հարցը՝ …նավթավառով ապահովելու յուրաքանչյուր ընտանիքի, կառավարության ծրագրով նախատեսվեց «ընդհանրապես ապապետականացման և մասնավորապես «խոշոր» սեփականաշնորհման առավել զգույշ, առավել փափուկ անցկացում»։ Բայց արդեն ուշ էր։
Արատավոր հարահոսն արդեն գործի էր գցված, և դրա մոտ հերթի էին շարված նորահարուստները՝ իրենց նախանձելի ախորժակներով։ Մինչդեռ այդ ժամանակ արդեն կանգ էին առել նույնիսկ իրենց արտադրանքի պահանջարկի առումով խնդիրներ չունեցող լեռնամետաղագործական կոմբինատները, այդ թվում խոշորագույնը՝ Քաջարանինը։ Ըստ էության, նախորոշված էր Չարենցավանի արդյունաբերական համալիրի, Քարակերտի քարաձուլման գործարանի, Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի, մայրաքաղաքային Անվադողերի գործարանի և պաշտպանական նշանակության «Ավիակոմպլեքս»-ի, Դիլիջանի «Իմպուլս»-ի, Վանաձորի «Ավտոմատիկա»-ի և քիմկոմբինատի, Իջևանի «Բենտոնիտ»-ի, Գյումրու թեթև արդյունաբերության ճակատագիրը… Նույնիսկ խոշոր ձեռնարկությունների ցուցակն անվերջանալի է թվում։
Շատ կցանկանայինք, օրինակ, որ արդարադատությունը, լինի անցումային, թե որևէ այլ («կարևոր չէ՝ ինչ գույնի է կատուն, միայն թե մուկ բռնի») վերջապես հայացք նետի նաև «Նաիրիտ»-ի անցյալին։ Անհուսալի պասիվներով բեռնված քիմիական հսկայից, որի թալանին անմասն է թերևս միայն ամենածույլ բարձր պաշտոնյան, փորձում են նույնիսկ այսօր խլել դեռևս մնացած ակտիվները։
Կարելի է իհարկե, ելնելով քաղաքական նկատառումներից, ձևացնել, թե այդ ամենը տեղի չի ունեցել և կենտրոնանալ բացառապես վերջին երկու տասնամյակի վրա։ Բայց այդժամ դժվար թե մեր կյանքում արմատական փոփոխություններ տեղի ունենան դեպի լավը, իսկ անցումային արդարադատությունն անխուսափելիորեն կկրի «ընտրողականի» խարանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 09:36
В провалах власти виноваты автоимпортеры, туристы из РФ, строители – все! Во вторник НС РА окончательно заслушает отчет об исполнении госбюджета 2024 года, но уже сегодня можно констатировать, что главный финансовый закон страны нарушен по многим ключевым параметрам, хотя власти вовсе не тяготятся этим обстоятельством. Если надо, сравнивают госбюджет прошлого года не с предыдущим, а с госбюджетом 7-летней давности. А когда дело доходит до явного несоответствия заложенных в бюджет прошлого года и фактических показателей, то отделываются какими-то оправданиями, особо не вдаваясь в детали. При этом речь не ведется, как можно было ожидать, о провалах и бездарных действиях некомпетентного правительства, а всего лишь бегло называются какие-то причины, которые, мол, сделали невозможным исполнение того или иного параметра бюджета. По сути правительство Пашиняна тем самым снимает с себя всякую ответственность за нарушение самими же принятого закона и, как всегда, находится в постоянном поиске причин невыполненных обещаний…
-
2025-06-17 09:21
Правительство Пашиняна беспомощно взирает на обрушенную логистику Абсолютная беспомощность и некомпетентность правительства Пашиняна продолжает разрушать экономику Армении. В высокий аграрный сезон экспортеры, в том числе сельскохозяйственной продукции, не могут вывезти товары на рынки сбыта – в первую очередь, в Россию. Производители несут колоссальные убытки… Долгое время правительство Армении не может уладить с грузинской таможней проблему вывоза армянских коньяков. Но этого мало. Как написал в ФБ оппозиционный депутат Гарник Даниелян, уже более 10 дней на границе с Грузией и Россией стоят загруженные абрикосом армянские фуры. В частности, 200 грузовиков не могут пересечь границу на грузинской стороне, а около 50 машин, которым удалось это сделать, уже несколько дней стоят на российской таможне. Никто ничего толком не объясняет, а скоропортящийся груз быстро приходит в негодность.
-
2025-06-16 09:38
«Революционные» крестьяне с родины Пашиняна поднимут аграрное производство… прямо у дома Потерпев крушение по всем направлениям аграрного развития, Пашинян на последнем заседании правительства объявил о том, что «старого сельского хозяйства не существует». Как и во всех случаях своих провалов из-за крайней некомпетентности, виновной объявлена вся сфера, долю которой в структуре ВВП Армении правительству удалось почти уполовинить, доведя ее с 15% в 2017 году до 7,9% в 2024-м…
-
2025-06-16 09:35
Удастся ли правительству плавно спустить «ипотечный пузырь» или он лопнет? Центральный банк Армении считает возможным замедление активности на рынке недвижимости республики, сказал глава финансового мегарегулятора Мартин Галстян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-09-28 21:53
Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…
-
2021-09-09 21:10
Այն, որ Նիկոլին ու իր թիմին շատ է դուր եկել իշխանավորի հարմարավետ կյանքը, ակնհայտ է։ Նորմալ երկրում խորհրդարանի նախագահը համացանցում տեսահոլովակների տարածումից հետո, թե ինչպես է իր ընկերակիցների հետ պարում շքեղ հանգստավայրում, մինչ հայ ռազմագերիներին շարունակում են նվաստացնել Բաքվում, արդեն հրաժարական տված կլիներ: Բայց նրանց համար դա թուքումուր չէ, դա ցող ու շաղ է։
-
2021-02-18 17:21
«Մեզ մոտ Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահության տարրեր են ծագել»։ Այսպես քաղաքավարի է արտահայտվում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
-
2020-09-12 08:48
Ավելի քան մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իր ենթականերին խորհրդակցության հավաքեց կառավարությունում և որոշեց նրանց հետ քննարկել կարևորագույն խնդիր. պետգնումների գործընթացի օպտիմալացումը, արդիականացումը, «ապակոռումպացումը»։ Ուղիղն ասենք. ոլորտը վաղուց հատուկ ուշադրության ու վերահսկողության կարիք ուներ, ոլորտը վաղուց արդեն կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության հիմնական աղբյուրներից մեկն է։ Ավելին, հաշվի առնելով հակակոռուպցիոն հեղափոխական օրակարգը, հենց այս ոլորտում էր, որ ներկայիս իշխանությունը պետք է, ինչպես ասում են, արդյունքը ցույց տար, արդարացներ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ համաքաղաքացիների հույսերը։