Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՕՆԼԱՅՆ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Կարևորելով ՀՀ տնտեսության զարգացման գործընթացում փոքր և միջին ձեռնարկությունների դերը և խթանելու համար դրանց զարգացումը՝ Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 3-ից նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները:

Մասնավորապես՝ 1-10 մլն ՀՀ դրամով կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող Օնլայն ՓՄՁ վարկերն այժմ տրամադրվում են տարեկան 8.5-20%-ով նախկին 13.5-21%-ի փոխարեն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հիշեցվում է, որ 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:

Ավտոմատ ձևով հաստատվող Օնլայն Բիզնես վարկերի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակին և ծառայության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВСТРЕЧА С ОЧЕВИДНОЙ ПОВЕСТКОЙ
    2025-07-09 14:55

    10 июля в Абу-Даби состоится двусторонняя встреча Никола Пашиняна и Ильхама Алиева.

  • КОЛОКОЛА ДОЛЖНЫ ЗВОНИТЬ ПО ВСЕЙ АРМЕНИИ
    2025-07-09 10:03

    Обращаюсь как к армянскому человеку, так и к армянскому духовенству. Сегодня есть одна политическая повестка, и она нуждается в простом ответе армянина.

  • МИКАЕЛ ГРИГОРЯН: ЭТО ПРЯМАЯ УГРОЗА НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ
    2025-07-09 10:01

    «Суть их пропаганды проста: создать образ врага там, где есть духовная власть, а затем предстать в качестве освободителя – Мессии. Но это уже не обычная властная пропаганда. Это душевная патология человека, который уверен, что является последней инстанцией права и истины», - написал на своей странице в ФБ член Совета РПА Микаел Григорян. Публикацию полностью приводим ниже.

  • АКОП БАДАЛЯН: СУТЬ ПРОБЛЕМЫ В «ВОЗВРАЩЕНИИ» АЗЕРБАЙДЖАНЦЕВ
    2025-07-09 09:59

    «Если «возвращение» азербайджанцев будет обсуждаться в русле дискурса не «Западного Азербайджана», а «Реальной Армении», то каково отношение Еревана к «возвращению» (ведь суть проблемы совершенно в другом – в «ВОЗВРАЩЕНИИ» азербайджанцев)? Этот вопрос в повестке отклоняется или считается приемлемым для обсуждения? Позиция Армении в этом вопросе не ясна и армянской общественности не известна, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ