ՎԱԽԸ ՈՐՊԵՍ ՊԱՏԺԻ ԳՈՐԾԻՔ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է աշխատանքից ազատել հազարավոր մարդկանց, միայն թե հասնի հարգանքի պետական խորհրդանշանների նկատմամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, ինչպես հաղորդում է Sputnik-ը։
«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,-գրել է նա։
Բայց անհնար է լռել. առհասարակ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ դժվար թե կարելի է հարգանքի հասնել ճնշումներով։ Վախի հասնել կարելի է, բայց ոչ հարգանքի։ Իսկ վախը պետական խորհրդանշանների հանդեպ պարզապես անհեթեթություն է։ Դե, առավելագույնը՝ հազվադեպ ֆոբիա։ Ղեկավարի հադեպ էլ դժվար թե կարելի է հարգանքի հասնել, եթե դա արվում է ենթակայի նվաստացման ճանապարհով։ Առավելևս՝ քո ենթակային ենթակա ենթակայի նվաստացման։ Վախի կարելի է հասնել։ Վախի կարելի է հասնել, բայց ոչ հարգանքի։ Այնպես որ Փաշինանի ցուցադրական ելույթը մաքսատանը, իսկ այնուհետ նաև հայկական դրոշի կամ իր անձի նկատմամբ հարգանքի բարձրացման վերաբերյալ նրա մեկնաբանությունը պարզապես չեն կարող արդյունավետ լինել։ Կարող են թերևս միայն օգուտ բերել իրեն՝ ինքնահաստատման տեսանկյունից…
Թեպետ, տվյալ դեպքում դա երկրորդական հարց է։ Շատ ավելի կարևոր է այն, թե ինչ հեշտությամբ ու անբռնազբոսիկ է Փաշինյանը տնօրինում մարդկանց ճակատագրին, աշխատելու և ընտանիք կերակրելու նրանց հնարավորությանը։ Եվ այստեղ խոսքն ամենևին էլ միայն «տասնյակ հազարավոր մարդկանց ազատելու» պատրաստակամության մասին չէ՝ իբր հասարակական լայն զանգվածների մեջ պետական խորհրդանշանների նկատմամբ ճիշտ վերաբերմունք սերմանելու համար։ Խոսքն ընդհանրապես մարդկանց աշխատանքով ապահովելու հարցում կառավարության ղեկավարի պատասխանատվության ակնհայտ պակասի մասին է։ Հարց, որն առանցքային դեր է խաղում երկրի սոցիալ-տնտեսական կյանքում։
Մերթ նա հեշտ ու հանգիստ կրճատում է հաստիքները պետկառավարման համակարգում, պատճառաբանելով դա «հավելյալ արդյունք» չստեղծող մարդկանցից ազատվելու անհրաժեշտությամբ։ Իբր՝ դա արվում է պետապարատի աշխատանքի արդունավետությունը բարձրացնելու նպատակով։ Մերթ իշխանության օրակարգում հայտնվում է «Առինջ մոլ»-ի խնդիրը, որը նույնպես սպառնում է աշխատանքից ու վաստակից հարյուրավոր մարդկանց զրկումով։ Իսկ «Սպայկա» ընկերության հետ կապված «հերոսապատումը» ընդհանրապես հարվածի տակ է դնում երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիների աշխատանքային գործունեությունը։ Այստեղ հիշեցնենք, որ ընկերության ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ ֆերմերներից գյուղարտադրանքի գնման գործընթացը սառեցվում է։ Եվ ներկայացվում են միանգամայն օբյեկտիվ պատճառներ։ Ինչևէ, ողջ այս պատմության արդյունքում տուժող կողմի դերում են հայտնվում տասնյակ հազարավոր ֆերմերներ 80 համայնքներում։ Իհարկե, ՊԵԿ-ը դժգոհություններ ունի «Սպայկա»-ից։
Իհարկե, ՊԵԿ-ը դժգոհություններ ունի «Առինջ մոլ»-ից։ Ի դեպ, կառավարությունը դժգոհություններ ունի նաև արդեն գրեթե մեկ տարի պարապուրդի մատնված «Լիդիան Արմենիա»-ից, որի աշխատողները նստած են իրենց տներում, Երևանի քաղաքապետը դժգոհութուններ ուներ նաև Օպերայի շրջակայքի մի քանի սրճարաններից։ Թե որքանով են բոլոր այդ դժգոհութուններն օբյեկտիվ, առանձին հարց է, որի վրա տվյալ դեպքում կանգ չենք առնի։ Հիմա շատ ավելի կարևոր է այլ բան. բոլոր այդ պատմությունների զոհն են դառնում մարդիկ, նրանց կոնկրետ աշխատատեղերը, վաստակելու և ընտանիք կերակրելու նրանց հնարավորությունը։ Եվ այդ հնարավորությունից իշխանությունն այսօր զրկում է նրանց, չառաջարկելով ոչ մի այլընտրանք։ Քանի՞ նոր աշխատատեղ է բացվել «նոր Հայաստանում»։ Իսկ քանի՞սն է փակվել։ Հարցերն այս հռետորական են, թեև ցանկացողները կարող են փորձել հաշվել։
Ահավասիկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը ահաբեկում է մարդկանց աշխատազրկումով։ Այո, պետական խորհրդանշանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք հանդուրժել չի կարելի։ Այո, տվյալ հարցում նրա վճռականությունը գուցեև տեղին է թվում։ Բայց ինչո՞վ է նա վախեցնում մարդկանց։ Աշխատազրկումո՞վ։ Սպառնում է նրանով, ինչ անում է գրեթե մեկ տարի շարունակ, հարվածի տակ դնելով մարդկային ճակատագրերն ու առաջնահերթ պետական խնդիրների լուծումը։ Համաձայնեք, բնակչության զբաղվածությունը պետք է լինի իշխանության ամենագերակա խնդիրներից մեկը։ Մինչդեռ մեր դեպքում ստացվում է, որ դա ընդամենը պատժի գործիք է։
Հարգանքն ընդհանրապես և պետական խորհրդանշանների նկատմամբ՝ մասնավորապես, անհնար է սերմանել պատժի սպառնալիքով։ Եվ առավելևս պատժի այն ձևի, որ ընտրել է գործող իշխանությունը։ Այդպես կարելի է միայն վախ ներշնչել։ Այն էլ ժամանակավորապես…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 10:03
В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.
-
2025-07-05 09:47
Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.
-
2025-07-04 09:37
Зангезурский медно-молибденовый комбинат на этой неделе выплатил в государственный бюджет Республики Армения 11 млрд 156 млн драмов по итогам 2024 года. Как передает "Арменпресс", об этом написал премьер-министр Республики Армения Никол Пашинян на своей странице в Facebook."Таким образом, Республика Армения получила около 44 млрд 406 млн драмов (113 млн долларов США) дивидендов за 21,87% акций ЗММК, начиная с 2022 года", - подчеркнул премьер-министр.
-
2025-07-03 10:42
В I полугодии 2025 года объём поступивших в госбюджет Армении налоговых доходов и пошлин превысил программные показатели на 6.5 млрд драмов, написал в соцсетях премьер-министр Никол Пашинян, передает АРКА. "В госбюджет перечислено 1 трлн 356 млрд драмов в виде налоговых доходов и госпошлин, что на 14,2% или 168.4 млрд драмов превышает показатели за первые 6 месяцев прошлого года", - отметил он. Он выразил благодарность работающим гражданам, которые создают результат, выполняют предусмотренные законом свои налоговые обязательства и тем госслужащим, которые своей работой способствуют росту налоговых доходов.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։