Последние новости

ՏԵՍՏԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ

Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հիմքեր ունի քաղաքական ապաստան խնդելու Ռուսաստանից, հաղորդել է «Ռունա» համակայքին Պողոսյանի փաստաբան, Կարելիայի փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին։ Ավելի վաղ Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) նախկին ղեկավարը ձերբակալվել էր Ռուսաստանում՝ Կարելիայի տարածքում, հաղորդում է News.am։

«Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրված է, պատշաճ կերպով ձևակերպված։ Քաղաքական ապաստան տրամադրելու որոշումն ընդունում է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր հանձնաժողովը։ Դրա համար հիմքեր, կարծում եմ, կան։ Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական շարժառիթներով»,- նշել է Մ.Յամչիտսկին։

Նրա խոսքերով, իր պաշտպանյալի արտահանձնման հարցը որոշվելու է Ռուսաստանի գլխավոր դատախազությունում։ Եթե Հայաստանի պահանջը բավարարեն, Միհրան Պողոսյանը դեռևս իրավունք կունենա այն բողոքարկել։ «Արտահանձնման մասին որոշումն ընդհանուր կանոնով ընդունում է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալը կամ գլխավոր դատախազը, այսինքն Մոսկվան, ոչ թե Կարելիան։ Հետագայում որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով»,- հայտարարել է Յամչիտսկին։

Բայց անհնար է լռել. հանձն չեմ առնի պնդել, թե գործ ունենք աննախադեպ դեպքի հետ, երբ Հայաստանի քաղաքացին քաղաքական ապաստան է խնդրում Ռուսաստանից։ Բայց ինչ-որ չեմ մտաբերում համանման դեպք։ Որոնեցի Գուգլում. ոչ մի նման բան։ Արևմտյան երկրներից խնդրել են, Ռուսաստանից՝ ոչ։ Եվ դա միանգամայն բացատրելի է. նախ՝ քաղաքական ապաստանը Հայաստանի քաղաքացիների կողմից չի կիրառվել որպես սոցիալական շարժառիթով արտագաղթի լեգալացման միջոց։ Ռուսաստանը, ի տարբերություն արևմտյան երկրների, այդ տեսանկյունից միշտ եղել է մատչելի ուղղություն և միաժամանակ՝ նվազագույնս հրապուրիչ։ Երկրորդ՝ երկու երկրների և դրանց իշխանությունների միջև քաղաքական հարաբերություններն այն աստիճան գործընկերային ու դաշնակցային են դասավորվել, որ դժվար թե որևէ մեկի մտքով անցներ հայկական իշխանության հալածանքներից ապաստան փնտրել հենց Ռուսաստանում։ Ներկայումս իրավիճակն, ըստ էության, միանգամայն այլ է։ Ինչ-որ մեկի գլխում այնուամենայնիվ ծագեց ՌԴ-ում քաղաքական ապաստան ստանալու միտքը։ Եվ դա ամեն դեպքում լուրջ խնդիր է ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական տեսանկյունից։

Քաղաքական ապաստան խնդրելով Ռուսաստանից, Միհրան Պողոսյանը փաստորեն հոժարակամ դառնում է Մոսկվայի ու Երևանի միջև երկխոսության գործոն։ Հայաստանի վարչապետը բազմիցս խոսել է այն մասին, թե հայ-ռուսական հարաբերություններն այսօր լավագույնն են Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում։ Այժմ Նիկոլ Փաշինյանի այդ պնդումը պետք է ճշմարտացիության տեստ անցնի։ Կախված ռուսաստանյան կողմի որոշումից՝ համաձայնվել քաղաքական ապաստան տալ Պողոսյանին, թե մերժել նրան, պարզ կդառնա, թե արդյոք երկու երկրների միջև հարաբերություններն այնքան անամպ են, որքան հավաստիացնում է Փաշինյանը։

Գուցեև Միհրան Պողոսյանը չի ձգում քաղաքական հետապնդումների զոհի դերին, բայց ակնհայտ է, որ ռուսաստանյան շահերի հաշվառումով միանգամայն կարող է և ձգել, հաղթաթուղթ դառնալով Մոսկվայի ձեռքին։ Մանավանդ որ ռուսաստանյան կողմը ակնհայտորեն իր սեփական, հայկականից տարբերվող կարծիքն ունի նոր Հայաստանում քաղաքական հետապնդումների պրակտիկայի վերաբերյալ։ Կարծիքն այդ սկսեց ձևավորվել դեռ անցած տարվա ամռանը, երբ կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին։ Ամենայն հավանականությամբ, այն ամրապնդվեց անցած տարվա աշնանը, երբ համացանցում հայտնվեց Հայաստանի ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումը։ Վերջապես, այստեղ արժե հիշել այն օրերին ՌԴ ԱԳՆ ղեկավարի արած հայտարարությունը։ Այն ժամանակ Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասաց. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են իր քաղաքական նախորդներին հալածելուց հրաժարման մասին երկրի նոր ղեկավարության հայտարարություններին։ Մոսկվան՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետության կայունության հարցում»։

Մի խոսքով, ռուսաստանյան կողմը, հաշվի առնելով Հայաստանի նոր իշխանությունների կողմից իր նախորդների քաղաքական հետապնդման իրեն հայտնի նախադեպերը, միանգամայն օբյեկտիվորեն կարող է կասկածել, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում նաև Միհրան Պողոսյանը։ Դրա համար հիմքը փորձն է։ Այլ հարց է Ռուսաստանի քաղաքական շահը տվյալ փուլում։ Ըստ երևույթին, հենց այդ շահով թելադրված կլինի Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու (կամ մերժելու) ռուսաստանյան իշխանությունների որոշումը։

Ասենք, Միհրան Պողոսյանի գործը Հայաստանի համար յուրօրինակ տեստ է նաև իրավական տեսանկյունից։ Այդ առումով՝ բնավ ոչ առաջին տեստը։ Խոսքն այն մասին է, թե իրենց հիմնավորումներում որքանով են համոզիչ Հայաստանի քննչական մարմինները բուն Հայաստանից դուրս։ Դարձյալ հաշվի առնելով նախկին որոշ իրադարձությունները, փորձն ու պրակտիկան, փաստ չէ, թե Միհրան Պողոսյանը շատ շուտով կկանգնի հայկական արդարադատության առջև։ Թվարկեմ այս կամ այն քրեական գործերով անցնող անձանց արտահանձնման հարցում հայկական կողմի ձախողման լայն հայտնի մի քանի օրինակներ. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, Հայաստանի նախկին նախագահի եղբորորդի Նարեկ Սարգսյան, նույն ինքը՝ Ֆրանկլին Գոնսալես։ Թե կհամալրի արդյոք Միհրան Պողոսյանը հայկական քննչական մարմինների ձախողումների այդ ցանկը, ցույց կտա ժամանակը։ Իսկ առայժմ դա պրոֆեսիոնալիզմի տեստ է իրավունքի ոլորտում։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖЕТ ЛУЧШЕ ПО СТАРИНКЕ?
    2025-07-30 09:36

    Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.

  • ОПЯТЬ РЕКОРД
    2025-07-28 10:13

    В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.

  • АКТИВ С «ХВОСТОМ»
    2025-07-24 10:05

    Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.

  • ДЛЯ ЛИЦ С ВЫСОКИМ УРОВНЕМ IQ
    2025-07-23 09:20

    На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ