ՊԵԿ–ը հայտնաբերել է առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր
Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ–ի մամուլի ծառայությունից։
«Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների ավտոյուղեր։ Հայտնաբերված ավտոյուղերի հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե»,–նշված է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։
Կազմված նյութերն առերևույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներ (ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը) և դրանք փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հետաքննության բաժին` քրեաիրավական գնահատական տալու համար:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով, այդ թվում նաև պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) ապրանքների ձեռքբերումներից և վաճառքից։ ՊԵԿ–ը նաև նախազգուշացնում է, որ ՊԵԿ-ի կողմից, իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, նմանատիպ իրավախախտումները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ, տեղեկացնում է armeniasputnik.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-10-22 17:08
2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է:
-
2021-04-06 21:29
Հայաստանում գնաճը դուրս է պրծել նախանշված միջանցքից Ազգային տնտեսությունն անցած տարվա ընթացքում կորցրել է 7,5% և 2020 թվականի 2-րդ եռամսյակից առ այսօր գտնվում է տեխնիկական ռեցեսիայի մեջ։ Ընթացիկ տարվա 2 ամիսների արդյունքներով՝ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 6,7%-ով։
-
2020-11-27 09:44
Նախկինում կոչ էր անում սնանկացնել, այսօր հպարտություն է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանդիպումների շարք անցկացնել Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ տնտեսական ակտիվության վերականգնման և ներդրումային միջավայրի հարցերը քննարկելու համար: Այդ մասին շաբաթվա սկզբին մեզ հայտնեց երկրի կառավարության մամլո ծառայությունը։
-
2020-08-15 09:07
Դեռևս հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ հարկային պարտավորությունների գանձման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Եվ բացատրեց դա, բնականաբար, կորոնավիրուսային իրողությամբ և անկում ապրող տնտեսության վրա դրա ազդեցությամբ։ Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ իրավիճակն այդ առումով առավել քան տագնապալի է։ Բյուջեի եկամուտներն էապես կրճատվում են, հարկային եկամուտները՝ այդ թվում։ Ընդ որում բյուջետային միջոցները ծախսվում են, ըստ էության, առանց հաշվի առնելու մուտքերի կրճատման գործոնը։