Արմեն Ռուստամյան․ Գործող իշխանության հետևում երևում են Լևոն Տեր-Պետրոսյանի ականջները
Ճիշտ նպատակներով, բայց սխալ քայլերով մենք հեռանալու ենք այդ նպատակներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։
«Ես ցավով եմ նշում, որ անցած տարի համաժողովրդական շարժումը ուներ այլ ծավալ, այսօր այլ է, սա խոր վերլուծության կարիք ունի, ինքնագոհ կեցվածքով շարունակել հնարավոր չի»,–ասաց նա՝ դիմելով իշխանություններին։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իշխանությունները Ազգային ժողովում մեծամասնություն ունեն, կարող են ամեն ինչ օրինական դաշտում անել. «Մեր ժողովուրդը պատանդ չէ ոչ նախկինների, ոչ ներկա իշխանությունների ձեռքը։ Իրենք թող իրենց հարցերը լուծել։ Չի կարելի ասել՝ դատարաններ չկան։ Պետական ինստիտուտների նկատմամբ այս նիհիլիզմը լավ տեղ չի կարող տանել։ 88 հոգի են, մեծամասնություն են, այդ մեծամասնությունը հնարավորություն է տալիս ամեն ինչ անել օրինական ճանապարհով»։
Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ ՀՅԴ ներկայացուցիչն ասաց. «Անցումային արդարադատությունն այնքան անորոշ հասկացություն է, տարբեր երկրներում տարբեր իմաստներով է կիրառվել։ Նախ անցումային արդարադատության նպատակը հաշտության հասնելն է, սերունդների խզված համերաշխնությունը վերականգնելն է, այսօր ճիշտ հակառակն ենք անում։ Ավելի լավ էր անցումային արդարադատություն լիներ, քան միանձնյա դատավարություններ»։
Նրա համոզմամբ՝ իշխանությունները պետք է դադարեն թշնամիներ որոնել. «Հերիք է կեղծ թիրախներ, թշնամիներ մոգոնել և ժողովրդի ուշադրությունը շեղել, հոկտեմբերի 2-ին էլ հորինեցին, թե Ազգային ժողովն է խանգարում, հետո պարզվեց որ սահմանադրության նորմալ ընթացքով օրենք է ընդունվել, որը հիմա իրենց է օգտակար։ Իրավագիտությունը չպետք է ամեն նոր եկած սերունդ յուրովի մեկնաբանի, դա նույնն է, որ ես գամ, Նյուտոնի օրենքները յուրովի մեկնաբանեմ»։
Ռուստամյանը շեշտեց՝ երկրում սահմանադրական փոփոխություններով դատական իշխանությունները դանդաղ, բայց գնալու էին փոփոխությունների. «Մենք դատական իշխանությանը էն գլխից էլ չենք վստահել, բայց ի տարբերություն այս իշխանությունների, մենք ընտրեցինք ճանապարհ, թե ինչպես պետք է փոխել դատական իշխանությունը։ Այն սահմանադրական փոփոխությունները որ կատարել ենք, կատարել ենք միջազգային փորձագետների հետ համախորհուրդ, եթե ինչ–որ բան սխալ լիներ, կասեին սխալ է։ Այդ ճանապարհով դատական համակարգը գուցե մի քիչ դանդաղ բայց փոփոխությունների հաստատ գնալու էր»։
Արցախում պատերազմ հրահրող դավադիր ուժերի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ռուստամյանը վտանգավոր է համարում. «Սա ուղիղ նվեր է Ադրբեջանին, սրանով դրդում են, որ Ադրբեջանը հարձակվի»։
Նրա խոսքով՝ դավադիրների մասին չպետք է խոսել՝ չբաացահյատելով նրանց. «Դավադիրներին պետք է բացահայտել, ապա նոր խոսել»։
2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը ՀՅԴ–ի համար ևս մտահոգիչ է. «Մտահոգությունը այն է, որ այդ նույն գործում պետք է լինել զգույշ։ Մենք էլ ենք ասել, որ եղել են չարաշահումներ, բացահայտման գործը պետք է այնպես արվի, որ մեր դեմ չօգտագործվի։ Սա պաշտպանության և անվտանգության հարց է։ Շատ հնարավոր է ունքը սարքելու տեղը աչքը հանեն»։
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ ներկա իշխանության հետևում երևում են Լևոն Տեր–Պետրոսյանի ականջները, սակայն ՀՅԴ–ին մտահոգում է հատկապես ԼՂ հարցը, որ Փաշինյանն էլ չգնա զիջումների տնտեսության զարգացման համար, ինչպես առաջարկում էր Լևոն Տեր–Պետրոսյանը։
Հարցին՝ ներկայումս ՀՅԴ–ի կողմից հնչեցվող տեսակետները սատարում են նաև Սփյուռքի ՀՅԴ կառույցները, նա պատասխանեց. «Դաշնակցությունը մեկ բռունցք է դարձել, եթե տարբեր մոտեցումներ են եղել, հիմա միավորվել են Հրանտ Մարգարյանի վրա այդ այլանդակ հարձակումից հետո», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 19:55
Совет Безопасности ООН почтил минутой молчания память погибших президента Ирана Эбрахима Раиси и министра иностранных дел ИРИ Хосейна Амира Абдоллахиана и других пассажиров, находившихся в вертолете, потерпевшем крушение, сообщает РИА Новости.
-
2024-05-20 19:51
В Армении есть над чем подумать в контексте вопроса загрязненности воздуха, поскольку этот показатель, согласно данным ВОЗ, в 6 раз выше нормы, а среди 31-й страны мира Армения по загрязненности воздуха находится на 22-м месте. Об этом заявил в понедельник в парламенте председатель Аудиторской палаты Армении Атом Джанджугазян во время обсуждения отчета по процессу управления твердыми отходами в Министерстве территориального управления и инфраструктур.
-
2024-05-20 19:48
Североатлантический союз выразил соболезнования гражданам Ирана после трагической смерти руководителя страны и других высокопоставленных лиц республики.
-
2024-05-20 19:47
Руководство Ирана намерено развивать отношения с Россией. Об этом заявил первый вице-президент, исполняющий обязанности президента исламской республики Мохаммад Мохбер в телефонном разговоре с российским лидером Владимиром Путиным.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-08-01 16:02
ՀՅԴ կուսակցությունը համոզմունք է արտահայտում, որ ներկայացված կլինի Արցախի Հանրապետության նաև հաջորդ գումարման խորհրդարանում։ Առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնական որոշում առայժմ չկա, բայց կուսակցությունն ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ և հանդիպում ծրագրում Սամվել Բաբայանի հետ՝ քաղաքական իրավիճակը լիցքաթափելու և պաշտպանության նախկին նախարարի կողմնակիցների ստորագրահավաքի ընթացակարգի հարուցած հասարակական լարվածությունը համահարթելու նպատակով։
-
2019-06-18 16:55
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը, տեղեկացնում է NEWS.am-ը:
-
2019-05-24 07:22
Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքի մասնակիցները դեղին քարտ ցույց տվեցին իշխանություններին և լրջանալու կոչ արեցին։
-
2019-05-21 15:11
Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Ն. Փաշինյանի մոտեցումները կրկին մեր հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետևյալ արձանագրումները.