ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Նիկոլ Փաշինյանն արձակուրդ մեկնեց։ Հուսանք, որ դրանք հաճելի օրեր կլինեն վարչապետի համար։ Բայց կցանկանայինք, որ դրանք լինեին ոչ միայն հաճելի, այլև օգտակար, և որ Նիկոլ Փաշինյանն օգտվեր իր կարճատև արձակուրդից, որպեսզի մտորեր որոշ բաների մասին։
Այն մասին, օրինակ, թե այդ ինչպես ստացվեց, որ արդեն մեկ տարի շարունակ ինքը հայտարարում է, թե լիովին վերջ է տվել նախկին իշխանությունների գործունեության հիմքում ընկած կոռումպացված համակարգին, բայց մինչև օրս չկա դատական ոչ մի որոշում, որն արձանագրեր, թե քննչական մարմիններին հաջողվել է բացահայտել այս կամ այն կոռուպցիոն սխեման և պատասխանատվության ենթարկել դրա մասնակիցներին… Բավական չէ, որ չկան դատական որոշումներ, դեռ մեծ հարց է՝ նման գործերն առհասարակ դատական վարույթ մտցվե՞լ են։ Մի՞թե որևէ մեկը լրջորեն համարում է, թե Մանվելի ու իր արջերի դատական հետապնդումը կոռուպցիոն սխեմայի մերկացում է։
Կարծում ենք, Փաշինյանի համար օգտակար կլինի արձակուրդի ընթացքում մտորել այն մասին, թե որքանով է օգտակար մեր երկրին, որի գործադիր իշխանության ղեկավարն է ինքը, մեր պատմությունը բացառապես սև գույնով ներկելը։ Մտորել այն մասին, որ իր կառավարությունը ղեկավարում է՝ հիմնվելով առայժմ ոչ թե սեփական, այլ նախկին տարիների նվաճումների վրա, որոնք Փաշինյանն ու իր կողմնակիցները անվանում են «արյունոտ ռեժիմների» տարիներ։
Այո, վատ ու ողբերգական շատ բան է եղել Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Բայց շատ է եղել նաև լավը, ինչի վրա էլ, ըստ էության, կանգուն է այսօր հայկական պետականությունը։ Դա հաղթանակն է պատերազմում. հաղթանակ, որում մեծ դեր են խաղացել հենց այն մարդիկ, որոնց այսօր Փաշինյանն ու իր կադրերը մեղադրում են գրեթե պետականության դեմ դավադրության մեջ, մոռանալով, որ չէր լինի այն հաղթանակը, չէր լինի ընդհանրապես երկիրը, որի վարչապետն է Փաշինյանը, եթե չլինեին այդ հազարավոր մարդիկ։
Դա մարտունակ զինված ուժերի ստեղծումն է զրոյից։ Գործընթաց, որին ամենաանմիջական մասնակցություն են ցուցաբերել մարդիկ, որոնց այսօր Փաշինյանը հայտարարում է ժողովրդի թշնամիներ։ Եթե Հայաստանն այսօր բանակ չունենար, ապա քանի՞ օր կդիմանար Փաշինյանի սելֆիների իշխանությունը։
Ասես չի եղել միջազգային կապերի կառուցման բարդ գործընթացը, որոնք ապահովում են երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում, հենց այն հեղինակությունը, որը Փաշինյանն այդքան անիմաստ ու անմիտ կերպով մսխում է…
Ասես չի եղել հայկական տնտեսության վերականգնման դժվարին գործընթացը գործնականում զրոյից, չի եղել արտադրությունների վերաթողարկումը, մասշտաբային շինարարությունը, ենթակառուցվածքների զարգացումը, կառավարման պետական ինստիտուտների, բանկային համակարգի և շատ ու շատ այլ բաների ստեղծումը, առանց որոնց Փաշինյանն այսօր չէր կարողանա հպարտ զեկուցել այն մասին, որ բյուջեի մուտքերն աճել են։ Դրանք առանց այդ էլ պիտի աճեին, քանի որ «արյունոտ ռեժիմների» տարիներին ստեղծված կառույցները շարունակում են գործել ու զարգանալ, նույնիսկ չնայած այն փայտերին, որ անդադրում նրանց անիվների արանքն է խցկում Փաշինյանի կառավարությունը։
Ասես չի եղել, վերջապես, ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կառույցների հետևողական զարգացումը։ Հենց այն կառույցների, որոնց գործունեությունը ճնշելու դեպքում Փաշինյանն ու իր նիհիլիստները մոտենալ անգամ չէին կարող իշխանության ղեկին…
Շատ բան կա, ինչի մասին Փաշինյանին օգտակար կլինի մտորել արձակուրդի ընթացքում։ Օրինակ, այն մասին, թե այդ ինչպես ստացվեց, որ նախկին «արյունոտ ռեժիմների» ժամանակներում ադրբեջանական կողմը ստիպված էր մշտապես արդարանալ Արցախի հարցով բանակցային գործընթացում իր ապակառուցողականության համար։ Իսկ հիմա այդ դերում մի տեսակ «աննկատ» հայտնվեց հայկական կողմը, քանի որ հենց մեզանից են այսօր պահանջում անհամաչափ զիջումներ։
Օգտակար կլինի մտորել նաև այն մասին, թե այդ ինչպես հաջողվեց ընդամենը մեկ տարում խնդիրներ ստեղծել մեր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Թեպետ, ինչի մասին է խոսքը, երբ հաջողվեց խնդիրներ ստեղծել նույնիսկ Արցախի հետ հարաբերություններում…
Փաշինյանը պետք է մտորի այն մասին, թե վայե՞լ է արդյոք ժողովրդավարական պետության ժողովրդավար առաջնորդին կոչ անել իր կողմնակիցներին արգելափակել դատական ինստիտուտները, այդպիսով բացարձակ քամահրանք ցուցաբերելով ժամանակակից ժողովրդավարական պետությունների հիմնարար սկզբունքներից մեկի՝ իշխանությունների բաժանման սկզբունքի նկատմամբ։ Եվ այդ ինչպե՞ս ստացվեց, որ այդքան քիչ մարդիկ արձագանքեցին ինչպես իր կոչին, այնպես էլ վերջին հանրահավաքին՝ ի աջակցություն գործող իշխանության…
Այժմ Փաշինյանն արձակուրդ ունի, որպեսզի վերաիմաստավորի այդ ամենը, մտորի այն մասին, թե ինչ գնով են ձեռք բերվել պետական շինարարության նվաճումները։ Գուցե այդժամ, եթե իր մեջ համարձակություն գտնի խոսել Հայաստանի անկախության տարիներին եղած ոչ միայն վատի, այլև ավելի շատ ու հաճախ՝ այն լավի մասին, այն նվաճումների, առանց որոնց այսօր պարզապես չէր լինի երկիրը, որտեղ ինքը կարող է այդքան քմահաճորեն իշխել և այդքան ոգևորված լուսանկարվել, նա հնարավորություն կստանա Հայաստանի քաղաքական կյանքում մնալ ոչ միայն որպես սելֆիի ձողի մեծ սիրահար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 09:25
Не так что за семью замками разгадка проводимой Пашиняном политики. Есть главная стратегическая задача и обслуживающие решение этой задачи тактические шаги. К примеру, в главную задачу - пошаговое выдворение России из региона - защита прав арцахцев никак не вписывается. Пока Пашинян у власти про защиту прав арцахцев на государственном уровне можно забыть. Это очевидно, поскольку невозможно пытаться как-то обеспечить эти права без деятельного участия Москвы, под кураторством которой и Трехстороннее заявление от 9.11.2020, и направленные на урегулирование как нагорно-карабахской проблемы, так и армяно-азербайджанских отношений, другие совместные наработки Еревана, Баку и Москвы.
-
2025-06-27 15:40
Архиепископ Микаел: «Я не угроза для страны, главная угроза сидит в правительстве». Никол спустил заказ, силовики отрабатывают. Говоря о прямом заказе от Никола имеем в виду вовсе не вброшенную в сеть запись с, якобы, его голосом. Речь о другом: о заказе, который Пашинян, не особо церемонясь, спустил прямо в ходе последнего заседания правительства.
-
2025-06-27 10:21
О заявлениях Пашиняна в Турции многое сказано. Но был в ходе его встречи с некоторыми представителями армянской общины в Турции эпизод, который, как представляется, не оценен «по достоинству» нашим экспертно-политологическим сообществом.
-
2025-06-26 10:54
Итак, Никол разоблачил очередной «заговор», очередную попытку «государственного переворота». Почему говорим, что разоблачил Никол? Потому как, исходя их принципа презумпции невиновности, полагаем, что в правоохранительных органах есть профессионалы и не состряпали бы такую дешевку по своей воле.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։