Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի պաշտոնից
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել:
Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որտեղ նշել է.
«Որպեսզի «վստահելի» աղբյուրներից չտեղեկանք, ապա ստորև ներկայացնեմ իմ հրաժարականի տեքստը.
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
Հարգարժան գործընկերներ,
Խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ հրաժարականը, լիազորությունները դադարած համարելով առաջիկա աշխատանքային օրվանից՝ ս.թ. հունիսի 10-ից: Միաժամանակ, խնդրում եմ նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չեմ գտնում մասնակցել:
Այս փուլում, կարծում եմ, որ չկան խիստ հրատապ լուծում պահանջող խնդիրներ, ուստի ըմբռնումով կմոտենաք իմ հրաժարականին: Բացի այդ, սա Ձեզ համար այնքան էլ անակնկալ չէր: Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարեփոխումները:
Մենք պարոն Հարությունյանի ղեկավարությամբ շուրջ մեկ տարի աշխատեցինք աննախադեպ ծանրաբեռնված ռեժիմով, աշխատանքային ու շենքային գրեթե անընդունելի պայմաններում, մամուլում հաճախակի հանդիպող ակնհայտ կեղծ, ստահոդ տեղեկատվության ներքո, կարողացանք մեր սեփական ուժերով մշակել ու հաստատել նորաստեղծ Խորհրդի գործունեության մի քանի տասնյակի հասնող լրջագույն իրավական հիմքերը, հանրության դատին հանձնել արդարադատության արդյունավետության արմատական բարելավմանը միտված համալիր հայեցակարգ, ուստի ինքս հանգիստ եմ հեռանում՝ պարտքը կատարածի զգացումով, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.
-
Франция закрыла стены израильских компаний на парижском авиасалоне, вызвав резкую реакцию Тель-Авива2025-06-16 15:02
Франция распорядилась закрыть четыре основных стенда израильских компаний на парижском авиасалоне после того, как те отказались убрать с экспозиции наступательные вооружения. Это решение вызвало резкую реакцию со стороны Израиля и стало очередным проявлением напряжённости между традиционными союзниками.
-
2025-06-16 15:00
Депутат фракции «Айастан» Агван Варданян отказался подписать документ о выражении недоверия Николу Пашиняну.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-20 16:53
․..Եվ կրկին՝ աղմուկ հանած հրաժարականների մասին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ վարչապետը դժգոհ էր, թե ինչպես են իրենց աշխատանքը կատարում Վանեցյանը և Օսիպյանը։ Բայց գեներալների հանդեպ հարգանքից դրդված, որոնց հենց ինքն էր վերջերս շնորհել այդ կոչումը, առաջարկել է նրանց, որ իրենց ձեռքով ազատվելու դիմում գրեն, ինչն էլ նրանք արեցին…
-
2019-09-17 09:34
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի թեմայով ֆեյսբուքի իր էջում գրել է.
-
2019-09-17 09:24
Շատ մտահոգիչ է, որ ԱԱԾ տնօրենն իր հրաժարականի հայտարարության մեջ խոսում է անցավորի և մնայունի, գլխավորի և երկրորդականի մասին, կանգ առնելու և սթափվելու կոչ է անում, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որն ամբողջական պատկերացում ունի Հայաստանում անվտանգության համակարգի, պետության անվտանգային մարտահրավերների վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով այսօր հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը։
-
2019-09-17 09:05
Մենք հիմա շատ քիչ տեղեկատվություն ունենք՝ կապված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։