Արմեն Սարգսյան․ Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, տվյալ պաշտոնը ինչպիսի նկարագրություն ունի, անհատն է, որ, այդ պաշտոնը զբաղեցնելով, ձևավորում է արդյունք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 6-ին Քարահունջում, պատասխանելով բնակիչների հարցերին, Արմեն Սարգսյանը ասաց, որ իր նախագահական լիազորությունների շրջանակներում կարողանում է բավականին բան անել։
«Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում։ Եվ ,պարզվում է, որ այդ սահմաններում բավականին շատ բան կարող ես անել և, կարծում եմ , շատ բան կարող եմ անել։ Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծ պատասխանատվությունները և հնարավորությունները, բայց ոչինչ չանեք, կամ հակառակը՝ ունենաք հնարավորություն և այն օգտագործեք»,- ասաց Սարգսյանը։
Նախագահը կարծում է, որ ամեն անգամ պետք չէ մտածել, թե ինչ լծակ ունես. կարևորը նպատակին հասնելն է։
«Իսկ իմ նպատակը շատ պարզ է, որ մեր երկիրը բարգավաճ երկիր լինի, երեխաները ուրախ լինեն, ես իմ ներդրումը ունենամ իմ հնարավորությունների սահմանում»,- ընդգծեց նախագահը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-01 22:16
«ԳԱ»-ի զրուցակիցն է փաստաբան, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
-
2019-08-31 10:38
Հայկական պետությունների քառակի նախագահը Օգոստոսի 31-ին լրացավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 65 տարին։ Հոբելյանը լավագույն առիթն է արդյունքներն ամփոփելու և ապագայի ծրագրեր կազմելու համար։ Քոչարյանը բացառիկ կերպար է։ Առայժմ ուրիշ ոչ մի հայի չի հաջողվել ամբողջ չորս անգամ դառնալ հայկական պետության նախագահ։
-
2019-07-30 10:41
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին
-
2019-07-23 10:32
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ: Վերջինս պաշտոնապես իր դռները բացել է 2014 թ. հոկտեմբերին՝ ընդունելով առաջին 94 ուսանողներին, դառնալով UWC շարժման 18 քոլեջներից մեկը և առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցը Հայաստանում։