Последние новости

ԶԻՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԲԵՐԱԼԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախնական տվյալներով,Վրաստանում ՃՏՊ-ի ենթարկված ավտոմեքենայում ուղևորների քանակը երեքով ավելին է եղել, քան թույլատրված է անվտանգության կանոններով, իսկ վարորդը քնել է ղեկին։ Այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղորդում է News.am-ը։

«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։

Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավելի, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։ Չգիտեմ նույնիսկ՝ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»,- գրել է նա։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, առողջապահության նախարարի առաջարկը հուզական է և անիրատեսական։ Սակայն այն հարցում, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում անհրաժեշտ են արմատական լուծումներ, կասկած լինել չի կարող։ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարը այդ ոլորտում շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վկայող բազմաթիվ փաստերից մեկն է։ Դրանից մեկ օր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարը այդպիսի ևս մեկ փաստ էՀայաստանում ՃՏՊ-ներից ավելի շատ մարդ է զոհվում, քան միջին վիճակագրական հայկական գյուղի բնակիչների թիվն է։ Եվ այդ իրավիճակը, ավաղ, շարունակում է վատթարանալ։

Այս տարվա մայիսին Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց առաջին եռամսյակում ՃՏՊ-ների քանակի վերաբերյալ վիճտվյալները։ Համաձայն այդ տվյալների, 2019թ. առաջին երեք ամիսներին տեղի է ունեցել 937 ՃՏՊ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 768 ՃՏՊ։ Այսինքն արձանագրվել է վթարների քանակի աճ 169-ով։ Վթարների հետևանքով 2019 թվականի առաջին եռամսյակում զոհվել է 63 մարդ, ինչը 12-ով ավելի քիչ է, քան 2018-ի նույն ժամանակահատվածում։ Ավելացել է ՃՏՊ-ներում վնասվածքներ ստացածների թիվը։ Այս տարի վնասվածքներ է ստացել 1400 մարդ՝ 2018 թվականի առաջին եռամսյակի 1124-ի դիմաց։

Այստեղ, թերևս, արժե հիշել, որ անցած և ընթացիկ տարիների առաջին եռամսյակների արանքում տեղի ունեցավ իրադարձություն, որը, ինչպեսև կանխատեսվում էր, պարզապես չէր կարող չհանգեցնել ՃՏՊ-ների քանակի աճի։ Խոսքը խախտումների համար տուգանքների և տույժերի համաներման մասին է՝ գործող կառավարության առաջին որոշումներից մեկի։ Այո, վթարների քանակի աճը կապված է նաև այլ գործոնների հետ, օրինակ, մեր ճանապարհներին մեքենաների թվի աճի։ Բայց այն, որ տուգանքների ներման ուղղությամբ կառավարության «մարդասիրական» քայլը բացասական հետևանքների կհանգեցնի վարորդների կարգապահության առումով, ի սկզբանե կանխատեսելի էր։ Ըստ էության, այդպես էլ եղավ։ Ակնհայտ է, որ վթարային իրավիճակի վատթարացման հարցում ահռելի դեր խաղացին այդ զիջողությունները։

Թեպետ, հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ ճանապարհներին տիրող անտերության խնդիրը սպառնալից մասշտաբներ էր ընդունել ավելի վաղ, մինչև իշխանափոխությունը։ Ոլորտի լիբերալացման գաղափարներն ի հայտ եկան և իրականացվեցին դեռևս Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից, երբ չեղարկեցին «պսիխո» տեղեկանք ներկայացնելու պարտավորությունը վարորդական իրավունք ստանալիս, երբ օրինականացրեցին ամենամյա տեխզննում անցնելու ձևականությունը։ Բոլոր այս նորարարությունները, իհարկե, թուլացնող ազդեցություն ունեցան վարորդների վրա։ Եվ եթե խոսում ենք ճանապարհներին տիրող ներկայիս խայտառակության մասին, ապա պետք է ընդունել, որ դա ձևավորվում էր տարիներ շարունակ, և բնավ բացառապես այսօրվա իշխանության պոպուլիզմի արգասիքը չէ։ Վերջինս միայն իր կողմից խորացրեց առանց այդ էլ տագնապալի իրավիճակը։ Այլ հարց է, որ ներկայիս կառավարությունը, մի կողմից, չի ընդունում կամ չի գիտակցում ստեղծված իրավիճակի ողջ վտանգավորությունը։ Մյուս կողմից, չի փորձում շտկել իր նախորդներից ժառանգություն ստացած սխալները։ Համենայն դեպս չի շտապում դա անել։ Եվ երրորդ, նախկինների սխալներին ավելացնում է իրենը

Մոտ երկու ամիս առաջ վարչապետը, անդրադառնալով ՃՏՊ-ներին վերաբերող վիճակագրությանը, իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17,3 տոկոսով: Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների թիվը ավելացել է էականորեն, իսկ արագաչափերով և տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով»։

Վարչապետն այն ժամանակ լռեց նույն այդ ժամանակահատվածում ՃՏՊ-ների և վթարներից տուժած անձանց քանակի աճի մասին։ Հասկանալի է, թե ինչու կառավարության ղեկավարը որոշեց ուշադրություն հրավիրել միայն դրական ցուցանիշների վրա, շրջանցելով բացասականը։ Իրական, ընդհանուր պատկերը չափազանց մռայլ է և կառավարությունից պահանջում է շտապ միջոցների ձեռնարկում, ինչին իշխանությունն ակնհայտորեն պատրաստ չէ։ Նա պատրաստ չէ ընդունել, որ գործ ունի օպերատիվ ու կոնկրետ լուծումներ պահանջող ֆորս-մաժորային իրավիճակի հետ։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЧТОБЫ ИЗБЕЖАТЬ ОТВЕТСТВЕННОСТИ
    2025-05-02 10:23

    Премьер-министр Армении Никол Пашинян поздравил сограждан с Международным днем труда и солидарности трудящихся, напомнив о важности знаний и образования, передает Новости-Армения. "Труд, конечно, является необходимым, но недостаточным условием для улучшения жизни отдельного человека и общества, поскольку только эффективный труд приносит удовлетворительные результаты, а чтобы быть эффективным, труд должен основываться на знаниях, постоянно совершенствуемых навыках, то есть на образовании и обучении", - говорится в послании премьер-министра Армении к 1 мая. "Возможно, нам следует найти в себе силы признать, что мы живем плохо в меру того, чего мы не знаем, и хорошо в меру того, что мы знаем, и для того, чтобы расширить наше благосостояние, нам нужно сократить объем того, чего мы не знаем, и расширить объем того, что мы знаем, а это возможно при теснейшей взаимосвязи труда и образования, образования и труда", - заявил Пашинян.

  • ИРРАЦИОНАЛЬНОСТЬ И МИЗЕРНЫЙ КПД: "СГЕНЕРИРОВАЛИ" 1 млрд, ПОТРАТИЛИ 1,4 млрд
    2025-05-01 10:36

    С 1 января 2025 года и по состоянию на 28 апреля 37 737 граждан подали Всеобщую декларацию о доходах (из 900 тыс декларантов - ред.), заявил премьер Никол Пашинян 30 апреля на заседании правительства, передает АрмИнфо. «16 тысячам 271 гражданину возвращены 1 миллиард 482 миллиона драмов в виде социального кредита (+ 165 миллионов драмов по сравнению с прошлым понедельником). Средняя сумма кредита, полученного обратно одним человеком, составляет 91,1 тыс. драмов», - отметил он. Премьер обратил внимание на тот факт, что в результате данного процесса сгенерировано дополнительных налогов на 1 млрд драмов.

  • АБСУРДНЫЕ ПРИОРИТЕТЫ
    2025-04-29 10:36

    В Армении с 27 апреля 2025 года вступила в силу административная ответственность для хозсубъектов за нарушения в маркировке молочных и мясных продуктов, передает АРКА. Как напомнили в Минэкономики республики, согласно изменениям в законе "О торговле и услугах", молочная продукция без заменителей молочного жира должна размещаться в супермаркетах на зелёных стеллажах, а с содержанием заменителей молочного жира - на оранжевых стеллажах. Кроме того, на полках должны быть соответствующие информационные таблички. Инспекционный орган безопасности продуктов питания сообщил ранее, что с 27 апреля вводится также административная ответственность для предпринимателей, которые не обеспечат наличие для мясной продукции документов, подтверждающих забой скота на скотобойнях, в видном для потребителей месте.

  • ЭФФЕКТ АВАНСОМ
    2025-04-26 15:28

    Тысяча крупнейших налогоплательщиков Армении за первый квартал 2025 года перечислили в госбюджет республики налогов и таможенных выплат на сумму более 409,3 млрд драмов против 387,1 млрд драмов за январь-март 2024 года, сообщает АРКА со ссылкой на Комитет по госдоходам РА. Согласно пресс-релизу, налоговым органом собрано 329,1 млрд драмов, а таможенным органом – 80,2 млрд драмов. В первую десятку крупнейших налогоплательщиков входят – "Газпром Армения" (выплаты составили 19,9 млрд драмов), Mobile Center Art (16,6 млрд драмов), Grand Tobacco (12,1 млрд драмов), CPS Energy Group (7,03 млрд драмов), Pretty Way (6,5 млрд драмов), Wildberries (5,7 млрд драмов), City (5,2 млрд драмов), International Masis Tabak (4,5 млрд драмов), ЗАО «Электрические сети Армении» (4,4 млрд драмов), Soft Constract (4,01 млрд драмов).

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
    2020-10-23 19:21

    Ըստ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալների, եկամուտ ապահովող աշխատատեղերի քանակն ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմել է 623 հազար: Դա գերազանցում է օգոստոսի ցուցանիշը 14 հազարով, իսկ անցած տարվա սեպտեմբերինը՝ 15,6 հազարով։ Ինչպես նշում է ՊԵԿ-ը, վիճակագրության վարման ողջ պատմության ընթացքում եկամուտ ապահովող աշխատատեղերի 2020թ. սեպտեմբերի ցուցանիշն աննախադեպ է:

  • ԱՆՀԵԹԵԹ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ
    2020-08-24 22:14

    Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում են, անցել է նախկին գործելակերպին։ Որոշել է վերադառնալ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի տպավորիչ ցուցանիշները հասարակայնությանը ներկայացնելու երբեմնի ինտենսիվ պրակտիկային։ Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նրա հրապարակած թվերը եթե անգամ տպավորիչ են, ապա լոկ իրենց հակասականությամբ և առկա իրավիճակից բացարձակ կտրվածությամբ։

  • ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈԿ ԽՈՍՔԵՐՈՎ
    2020-08-13 08:49

    Ինչպեսև հայկական տնտեսության բազմաթիվ այլ բնագավառներ, խորացող ճգնաժամի պայմաններում անկում է ապրում նաև շինարարության ոլորտը։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Այսպես, օրերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել են 105,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալի 76,6%-ը։ Այլ կերպ ասած՝ ոլորտն «ընկել է» գրեթե մեկ քառորդով (23,4%-ով)։

  • ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԼԵՖ Է ԱՆՈՒՄ
    2020-06-25 10:27

    Հայկական տնտեսությունը «տնից դուրս եկավ» և... հայտնվեց է՛լ ավելի խոր մինուսի մեջ Մեր նախորդ համանման մակրոտնտեսական դիտազննումը (ընթացիկ տարվա 4 ամիսների վերաբերյալ) վերնագրված էր «Ապրիլի գարշահոտ «հատապտուղները»: Հայկական տնտեսությունը «նստեց տանը» և հայտնվեց մինուսի մեջ»։ Մայիս ամսվա թարմ վիճակագրությունն ապացուցում է այդ նյութի ենթավերնագրում հնչեցված միտքը…