«ԿԱՌԱՋԱՆԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ»,-
հայտարարեց Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Երկակի չափանիշներ
Այն մարդկանց ճնշող մեծամասնությունը, որոնք 2016թ. հուլիսի 17-ին հարձակվեցին ՊՊԾ գնդի վրա, ինչի արդյունքում սպանվեցին երեք ոստիկաններ, այսօր ազատության մեջ են, իսկ իջևանցիները ձերբակալված են այն բանի համար, որ ընդհարվել են ոստիկանների հետ։ Նրանց, ովքեր 2008թ. մարտի 1-ին հրկիզող խառնուրդով շշեր էին նետում ոստիկանների վրա և ծեծում նրանց, ներկայիս իշխանությունն անվանում է խաղաղ ցուցարարներ, իսկ իջևանցիներին ձերբակալել են այն բանի համար, որ նրանք վիրավորել են 12 ոստիկանների։ Իր հրապարակային ելույթներից մեկում այս երկակի չափանիշները մատնանշեց ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Նա հիշեցրեց, որ 2018թ. առաջին երեք ամիսների արդյունքներով Հայաստանը դինամիկ զարգացող պետություն էր, որը ղեկավարում էին գրագետ և լավատեղյակ մարդիկ։ Ներկայումս, նրա գնահատմամբ, պետության կառավարման համակարգը չի գործում, և Հայաստանն արդեն դադարել է գոյություն ունենալ որպես իրավական պետություն, քանզի երկրում արդարադատություն չի իրականացվում։
Վարդանյանի խոսքերով, հասարակությունն արդեն փոխել է վերաբերմունքն իշխանության նկատմամբ, ինչի հետևանքով Փաշինյանը մարդկանց հետ հանդիպում է թիկնազորով շրջապատված, նա դադարել է ժողովրդական վարչապետ լինելուց։ Հարձակումները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված իրավիճակը, դատավոր Դավիթ Գրիգորյանի ծառայողական աշխատասենյակի խուզարկումը և իշխանության այլ գործողությունները, Վարդանյանի կարծիքով, շատ շուտով կմնան անցյալի գրկում։ «Մենք հիշելու ենք այս օրերն ու ամաչելու ենք մեր կյանքի այս փուլի համար»,- ընդգծեց նա։ Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ «տեսանելի հեռանկարում կառաջանա կազմակերպված դիմադրություն իշխանությանը»։
Անկախ քաղաքականության 2 օրինակ
Ներկյիս ղեկավարների այն հայտարարություններին, թե ի տարբերություն նախկին իշխանության՝ իրենք կառուցում են անկախ պետություն, Վարդանյանը հակադրեց 2 դրվագ, որոնք տեղի են ունեցել երկրորդ նախագահի կառավարման տարիներին։
Առաջինը վերաբերում էր նրան, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը հասնում գազի գնի իջեցման։ Դա տեղի ունեցավ Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Բանակցությունները երկար ձգվեցին, ռուսաստանյան կողմը չէր ցանկանում զիջումների գնալ։ Եկավ ճաշի ժամը։ Պատվիրակություններին սեղանի շուրջ նստեցրին դեմ հանդիման։ Մատուցեցին առաջին կերակրատեսակը, ռուսաստանյան պատվիրակությունը սկսեց ուտել, իսկ հայկականը, հետևելով Քոչարյանի օրինակին, ձեռք չտվեց սեղանի սպասքին։ Նույն պատմությունը կրկնվեց երկրորդ և երրորդ կերակրատեսակների մատուցումից հետո։ Հասկանալով, որ բանակիցները զիջումների չեն գնում, Քոչարյանը ելավ սեղանի մոտից և գնաց դեպի ելքը։ Այդ պահին նրան դիմեց ՌԴ արտգործնախարար Լավրովը։ Կոնսենսուսը ձեռք բերվեց։
Երկրորդ դրվագը վերաբերում էր հայ-իրանական գազամուղի բացմանը։ Քոչարյանի Մեղրի մեկնելուց երկու օր առաջ Երևան ժամանեց ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա, որը հատարարեց, թե իր ղեկավարությունն աննպատակահարմար է համարում Քոչարյանի հանդիպումը Իրանի առաջնորդի հետ։ Քոչարյանն ի պատասխան հիշեցրեց, որ խոսքը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի մասին չէ, և հայտարարեց, որ գազամուղի բացումը ճակատագրական նշանակություն ունի Հայաստանի համար։ 2007թ. մարտի 19-ին Ռ.Քոչարյանը և ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնապես բացեցին Իրան-Հայաստան գազամուղը։
«Այդպիսին է լինում պետության անկախ քաղաքականությունը, իսկ այն, ինչ կատարվում է այսօր, ընդհանուր ոչինչ չունի դրա հետ»,-ընդգծեց Վարդանյանը, հիշեցնելով, թե ինչպես է վարչապետ Փաշինյանը կաշվից դուրս գալիս, որպեսզի 10 րոպե տևողությամբ ընդունելություն ստանա Պուտինի մոտ, իսկ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը խնդրում է, որ ամերիկացիները չշոշափեն հայ-իրանական հարաբերությունների թեման։
Վարդանյանը կարծիք արտահայտեց, որ իշխանությունը փորձում է հարցերը լուծել ուժ ցուցադրելու և ժողովրդին վախեցնելու եղանակով, սակայն նման միջոցներով անհնար է երկար ժամանակ մնալ ղեկին, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի այն հայտարարությունը, թե իրենք իշխանություն կլինեն 40 տարի, Վարդանյանը մեկնաբանեց այսպես. «Թող իրենք դեռ 40 օր մնան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 10:50
4 мая в доме культуры общины Берд (Тавушский марз) лекция Пашиняна и Анны Акопян в формате программы "Образование модно!" состоялась при полупустом зале. Администрация общины предприняла меры, дабы заполнить зал преподавателями и учащимися школ, сотрудниками общинной администрации, медработниками, однако зал на 500 мест оставался полупустым. После лекции ни один из присутствующих не задал Акопян ни одного вопроса, а Пашиняну передали конверт с перечнем накопившихся в общине проблем, требующих внимания правительства.
-
2025-05-23 09:26
Отставка руководителя административной единицы Нор-Норк Тиграна Тер-Маргаряна после группового избиения блогера Артура Чахояна, отставка руководителя общины Вагаршапат Дианы Гаспарян в связи с подозрением в причастности ее мужа к убийству, задержания в административной единице Шенгавит (11 бывших и нынешних сотрудников), арест судьи Артуша Габриеляна, последние задержания 2 сотрудников мэрии Еревана по подозрению в получении взятки...
-
2025-05-21 10:18
2 месяца назад в одном из интервью экс-секретарь Совбеза Республики Арцах генерал Самвел Бабаян сообщил, что после теракта в парламенте 27 октября 1999 г. ему позвонил Жирайр Сефилян, который озвучил нелестные высказывания в адрес одного из 8 убитых.
-
2025-05-20 09:22
Депутат от фракции ГД Лилит Степанян не исключила, что на парламентские выборы 2026 г. АНК во главе с первым президентом Левоном Тер-Петросяном пойдет в блоке с РПА под председательством третьего президента Сержа Саргсяна. СМИ в эти дни пишут о переговорах АНК с бывшим омбудсменом Арманом Татояном, который, как известно, поддерживает тесные связи с РПА. В последние месяцы мы не раз цитировали публичные выступления зампредседателя АНК Левона Зурабяна, указывая на сходство его позиции по вопросам урегулирования с позицией реальной оппозиции. Нынешнюю активизацию АНК многие увязали с предстоящими парламентскими выборами, точнее, с формированием предвыборных блоков.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-23 21:12
Ըստ վիճակագրության՝ փետրվարին Հայաստանից հեռացել է 58 297 մարդ։ Ժամանել է 31 901 մարդ։ Բացասական սալդոն մոտ 26 հազար է։ Անցած տարվա փետրվարին բացասական հաշվեկշիռը կազմում էր 3 հազար։ Ո՞ւր ենք հասնելու նման տեմպերով։ Մենք սիրում ենք պարծենալ, որ եզակի երկիր ենք, եզակի ժողովուրդ։ Դա իրոք այդպես է։ Միայն Հայաստանի պես եզակի երկրում իշխանության ղեկին կարող էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը, նա արդեն երեք տարի է իշխանության ղեկին է։ Մարդ, որը երեք տարի շարունակ հետևողականորեն փլուզում է երկիրը։
-
2019-10-03 11:05
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:
-
2019-09-28 14:11
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը փաստաբան Երվանդ Վարոսյանը բացասական է գնահատում։
-
2019-09-24 07:15
Պինդ փակած դռների հետևում ՀԱԿ-ի ակտիվի օրերս կայացած նիստում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ, որոշում ընդունվեց ամեն կերպ աջակցել Փաշինյանի կառավարությանը և գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Վնհե Գրիգորյանը զբաղեցնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։