Последние новости

«ԿՈՐՍՎԱԾ 30-ԱՄՅԱԿԻՆ» ԸՆԴԱՌԱՋ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր անվարժ փորձերը՝ արժեզրկելու նախորդ աշխատակազմերից ստացած սոցիալ-տնտեսական ժառանգությունը, միաժամանակ ընթացիկ վիճակագրական հոսքից ճանկելով այս կամ այն իրեն դուր եկած, բայց առանձնապես ոչինչ չասող մի ինչ-որ ցուցանիշ և դրա հիման վրա վեհապանծ եզրահանգումներ անելով։ Մինչդեռ վերջին 20 տարին Հայաստանի համար կորսված համարելը մեծ հարց է, որի պատասխանը մենք կփորձենք տալ։ Դրա համար մենք կհամեմատենք 2017 թվականի վիճակագրական ցուցանիշները 1997-ի հետ՝ «միջանկյալ կանգառ» կատարելով 2006 թվականին

Եվ այսպես, ՀՀՇ-ի ապաշնորհ կառավարման ժամանակաշրջանը 1997 թվականից հետո մեզ թողեց ՀՆԱ և մեկ շնչին ընկնող ՀՆԱ՝ համապատասխանաբար 1,75 միլիարդ դոլարի և 433 դոլարի մակարդակով (տվյալները կլորացված են դեպի խոշորացում.-Խմբ.)։ Իսկ արդեն 2017 թվականին երկու տվյալներն էլ համապատասխանաբար կազմում էին 11,6 միլիարդ և 3,9 հազար դոլար, երբ 2006 թվականի ցուցանիշներն էին 6,4 միլիարդ և ավելի քան 2 հազար դոլարը։ Իսկ գիտե՞ք, թե որքան կանի դա տոկոսներով։ Բռնվեք մի տեղից, չընկնեք. «կորսված 20-ամյակի» ընթացքում ՀՆԱ-ն աճել է 662%-ով, իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնողը՝ 896%-ովՈղջույններ Նիկոլին

Դիտարկվող ժամանակաշրջանում նվազագույն աշխատավարձի չափը 1997 թվականի 1 հազար դրամից բարձրացավ մինչև 15 հազարի (2006 թվականի դրությամբ), իսկ հետո 55 հազար դրամի (2017թ.), այսինքն աճը կազմել է 5500%։ Միջին ամսական աշխատավարձը համապատասխանաբար 1997թ. 13,6 հազար դրամից աճեց 62,3 հազարի (2006թ) և այնուհետ մինչև 177,8 հազար դրամի (2017թ)։ Տոկոսներով աճը կազմել է 1309%, այսինքն ավելի քան 13 անգամ։

Ի դեպ, այս խորապատկերին վերջերս Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Փաշինյանի հնչեցրած «չտեսնված» մեգանպատակները Հայաստան-2050-ի իր տեսլականից ամենևին էլ հեղափոխական տեսք չունեն, այլ նույնիսկ շատ էլ դժգույն են։ Մասնավորապես, առաջիկա 30 տարիներին երկրում միջին աշխատավարձը ամբողջ 7 անգամ ավելացնելու մտադրությունը դժվար թե կարող է ոգևորել որևէ մեկին, եթե հաշվի առնենք, որ ընդամենը վերջին 20 տարիների ընթացքում դա առանց ծնծղաների, առանց աղմուկի ու հարայ-հրոցի աճել է ավելի քան 13 անգամ։ Համապատասխանաբար, նույնիսկ վարչապետի հնչեցրած ցուցանիշներին հասնելու դեպքում առաջիկա 30 տարիները շատ ավելի հիմնավորված կերպով կարելի է կորսված անվանել Հայաստանի համար, քան անցած 20 տարիները։ Եթե, իհարկե, փակագծերից դուրս բերենք վարչապետի տեսլականի մարզական բաղադրիչը. գոնե 30 տարին մեկ, այսպես ասած, պատահում է նաև «Արարատ-73»…

Միջին ամսական կենսաթոշակի համանման ցուցանիշները ունեն համապատասխանաբար հետևյալ տեսքը. 3,7 հազար դրամ (1997), գրեթե 11 հազար (2006) և ավելի քան 46,6 հազար դրամ (2017), այսինքն արդյունքում աճը կազմել է 1106%, 11 անգամ։ Եվ բացի այդ, եթե 1997 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը հասնում էր 30%-ի, ապա 2017-ին դա հաջողվել էր կրճատել մինչև 25,7%-ի։

Անցնենք առաջ։ Հայաստանի պետբյուջեի եկամուտները 20 տարի ժամանակահատվածում աճել են ամբողջ 981%-ով։ 1997-ին դրանք կազմում էին 126 մլրդ դրամ (ՀՆԱ 15%), 2006-ին՝ 517 մլրդ (ՀՆԱ 18,3%), իսկ 2017-ին՝ 1 տրլն 237 մլրդ դրամ (ՀՆԱ 22,2%)։ Տնտեսության վարկավորումը 20 տարում աճեց 5394 %-ով, 46,7 մլրդ դրամից (ՀՆԱ 5,4%) հասնելով ավելի քան 2,5 տրլն դրամի (ՀՆԱ 45,2%)։ Դինամիկ աճում էին նաև բանկային ներդրումները. 1997 թվականին արձանագրված 11,8 մլրդ դրամից դրանք աճել էին, 2017-ին հասնելով գրեթե 2,5 տրլն դրամի (աճ ամբողջ 20832%-ով)։ 1997-ին Հայաստանը, կարելի է համարել, չուներ միջազգային պահուստներ, իսկ 2006-ին դրանք արդեն կազմում էին ավելի քան 1 մլրդ դոլար, 2017-ին՝ 2,3 մլրդ դոլար։

Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 20 տարվա ընթացքում աճել է 1275%-ով, այսինքն համարյա 13 անգամ։ 1997-ին դա կազմում էր ընդամենը 335 մլն դոլար, 2006-ին՝ արդեն գրեթե 1,65 մլրդ դոլար, իսկ 2017-ին՝ մոտ 4,3 մլրդ դոլար։ Միայն ապրանքների արտահանումն աճել է 965%-ով, 232,5 մլն դոլարից հասնելով 985 մլն դոլարի (2006) և 2,25 մլրդ դոլարի (2017)։

Եվ վերջապես, եթե 2006-ին Հայաստանում գրանցված ավտոմեքենաների քանակը կազմում էր ավելի քան 333 հազար, ապա 2017-ին դրանք արդեն ավելի քան 616,3 հազար էին։ Ընդ որում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2016-ին արձանագրված 382 հազարից 2017-ին հասավ գրեթե 1,5 միլիոնի։

Այնպես որ Փաշինյանի քարոզչության կողմից շրջանառվող թեզիսը «կորսված 20-ամյակի» մասին ոչ ավելին է, քան փուչիկ։ Եվ դեռ մեծ հարց է, թե արդյոք Հայաստանի համար նվաճում կդառնան «ժողովրդական վարչապետի» ծանուցած առաջիկա 30 տարիները

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДОКОВЫЛЯТЬ ДО «КОТОТ» И ЗАБЫТЬСЯ В «АМНЕЗИИ»
    2025-07-14 09:45

    Горнолыжный курорт «Майлер» «грозится» перерасти в национальный проект На днях в армянской столице прошел HIF (Hospitality Investment Forum) Yerevan 2025 – ведущий инвестиционный форум, формирующий будущее индустрии гостеприимства в Армении, и международная платформа для обсуждения тенденций и инвестиционного сотрудничества в сфере гостеприимства и туризма («Гостеприимство и радушие в финансовом измерении» - golosarmenii.am, 19.06.2025г.). В рамках мероприятия удалось присутствовать на интересной презентации основателя горнолыжного курорта Майлер Тиграна Арутюняна…

  • ЭСА VS ВЛАСТИ: НЕ НАЦИОНАЛИЗАЦИЯ, А ЗЛОБНАЯ РАСПРАВА
    2025-07-12 10:25

    На примере истории с невыполненными обязательствами ЗАО «Веолиа Джур» Вся мерзость и нечистоплотность пашиняновской власти постоянно проявляются и выходят наружу при патологическом стремлении облапошить народ. Но у лжи (читай: у Пашиняна. – А.А.), как известно, ноги коротки. Мелочно-злобный и мстительный характер предводителя группки, сплотившейся вокруг властной кормушки, особенно ярко проявился в надуманном деле о преследовании бизнесмена-мецената Самвела Карапетяна и отъеме его собственности – ЗАО «Электрические сети Армении» (ЭСА)…

  • AJA: НОВЫЕ ЧЛЕНЫ, НОВЫЙ ХАБ, НОВЫЕ ИНИЦИАТИВЫ
    2025-07-11 09:53

    Глобальная армянская ювелирная индустрия растет, национальная - выживает В Министерстве экономики наконец «заметили» существование Ассоциации армянских ювелиров (AJA), руководящий состав которой, наряду с 30-тью представителями отрасли, 9-го июля приняли участие во встрече-обсуждении под руководством замминистра экономики Эдгара Закаряна. В правительстве Армении решили сделать ставку на государственно-частное партнерство (ГЧП) с привлечением профессионального ювелирного сообщества из диаспоры, поскольку собственные потуги фактически поставили на грань выживания национальное производство ювелирных изделий, которое за 5 месяцев т.г. составило менее 30% от аналогичного прошлогоднего показателя…

  • ИНВЕСТИЦИИ – «МЯГКИЕ», ДА ДОЛГИ ТЯЖЕЛЫЕ
    2025-07-10 09:59

    Правительство за один день увеличило госдолг страны на 146,4 млн евро! В повестке заседания правительства Армении 10-го июля оказались секретные вопросы, предложенные начальницей Службы внешней разведки Кристинне Григорян (которая раньше действовала чрезмерно прозрачно и объявляла на весь мир, к примеру, о дефиците кадров в ее ведомстве!), заместителем директора Службы национальной безопасности Самвелом Айрапетяном, начальником Службы госохраны Артуром Гаспаряном и даже министром высокотехнологической промышленности Мхитаром Айрапетяном. К чему готовятся силовики в день встречи Пашиняна и Алиева в Абу-Даби?..

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
    2022-02-16 19:49

    Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

  • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
    2021-12-24 08:59

    Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

  • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
    2021-05-26 20:23

    Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

  • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
    2021-05-07 17:05

    Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։