Последние новости

ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂԻՑ ԵԿԵԼ Է

Գործը փոխանցվել է դատարան

Իշխանափոխությունից ոչ շատ առաջ Դավիթ Սանասարյանն իրեն դրսևորեց որպես երրորդ նախագահի կենսաթոշակի համար մանրադրամ հավաքելու ցածրորակ ակցիայի նախաձեռնող։

Գիրուկ երիտասարդը աջակից խմբով տեղավորվել էր մետրոյի «Երիտասարդական» կայարանի մուտքի մոտի ասֆալտին և մանրադրամներ էր հավաքում Սերժ Սարգսյանի ծաղրանկարով երեքլիտրանոց բանկաների մեջ։ Անցորդներից ոմանք ծիծաղում ու գրոշներ էին գցում մայթին, ոմանք հարցնում Սանասարյանին ու իր ընկերներին. «Իսկ դուք բանակում ծառայե՞լ եք, թեկուզ մեկ անգամ ձեռքում ավտոմատ բռնե՞լ եք, կռվե՞լ եք»։

Հավաքված ողջ գումարը ծրագրվում էր փոխանցել Բաղրամյան 26-ի նստավայր։ Փողոցային ակցիաները, որպես կանոն, սրամտությամբ չեն փայլում, դրանք նախատեսված են սովորական անցորդների ուշադրությունը գրավելու համար, բայց այդ ակցիան մտապահվեց ատելության մի տեսակ առանձնահատուկ լիցքով և այն մարդուն ծանակելու տենչով, որը բազմապատիկ ավելին է արել և անում երկրի համար, քան Սանասարյանն ու իր ողջ ընկերախումբը միասին վերցրած

Ավելի ուշ Սանասարյանը միացավ «Իմ քայլը» նախաձեռնությանը և Փաշինյանի առանձնահատուկ բարեհաճության շնորհիվ զբաղեցրեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը, որից հետո թերթերը նախանձելի մշտակայությամբ սկսեցին տեղեկություններ հրապարակել նորաթուխ պաշտոնյայի թանկարժեք կոստյումների և արտասահմանյան մակնիշի մեքենայի մասին։ Գիրուկ երիտասարդը միանգամից է՛լ ավելի գիրացավ։ Սանասարյանն այնքան հանկարծակի հայտնվեց իշխանության բարձունքում, որ դժվար չէր մեծագույն հավանականությամբ կանխատեսել. սրընթաց վերելքին անպայման կհաջորդի նույնքան կտրուկ անկումը։ Այդպես էլ ստացվեց։ Երբ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ իր զինակիցներից ոմանք, հայտնվելով բարձր պաշտոններում, դրսևորեցին բնավ ոչ լավագույն պահվածք, ԶԼՄ-ները միանգամից հիշեցին Սանասարյանի մասին։

Ավելի ուշ հայտնվեց ծառայողական դիրքի չարաշահման մեղադրանքը, իսկ բառացիորեն օրերս հայտնի դարձավ, որ գործը փոխանցվել է դատարան։ Այդ մասին հաղորդեց Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։ Ազգային անվտանգութան ծառայության հետաքննության շրջանակներում ՊՎԾ ղեկավարին մեղադրանք է ներկայացված Քր.օր.-ի 308-րդ (մաս 1) հոդվածով։ Խոսքը պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին է։ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։ ՊՎԾ-ի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։ Իրեն ներկայացված մեղադրանքը Սանասարյանը համարում է սարքովի։ Քանի դեռ ընթանում էր հետաքննությունը, ԶԼՄ-ները բազմիցս տեղեկութուններ էին հրապարակում այն մասին, որ մեղադրանքը ներկայացվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքների հիման վրա։ Այսօր շատերն են կասկածում, թե դատարանի որոշմամբ Սանասարյանը կարդարացվի։

Իոաննիսյանին փողեր են տվել բյուջեից

Հենց որ տեղեկություններ հայտնվեցին չարաշահումներին Սանասարյանի առնչության մասին, ԶԼՄ-ներում տեղեկատվություն պտտվեց, թե իշխանական կառույցներում գտնվող Սորոսի տղաները պահանջել են, որ Փաշինյանը գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվի քրեական գործ հարուցելուց, բայց գործն այնուամենայնիվ հարուցեցին։

Դժվար թե դատարանը անհամոզիչ համարի մեղադրող կողմի փաստարկները։ Նիկոլի ամենամտերիմ զինակիցներից մեկին մեղադրանք ներկայացնելու համար Արթուր Վանեցյանի ղեկավարած ծառայությանը պահանջվեցին չափազանց համոզիչ ապացույցներ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ի սկզբանե այդ ապացույցները ներկայացվել են Փաշինյանին և հենց նա էլ համաձայնություն է տվել Սանասարյանի քրեական հետապնդմանը։

Չնայած արմատական հեղափոխական միջոցների կողմնակցի ամպլուային, Սանասարյանը ՊՎԾ-ում վարում էր հին կադրերի վրա հիմնված կադրային քաղաքականություն։ Օրինակ, նրա տեղակալը Ալբերտ Աբգարյանն էր, որը ժամանակին աշխատել է նախագահականում և վայելել Սերժ Սարգսյանի վստահությունը։ ՊՎԾ-ի բնապահպանական ծառայության պետ Արման Դավթյանը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Թունելի Հակոբ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի քրոջորդին է։ Այդ քեռին ժամանակին ուշադրություն է գրավել Ամուլսարի հանքավայրի մշակման համար տեխնիկայի մատակարարումներով։ Մամուլը գրում էր նաև Սանասարյանի և Մոնարխ մականունով Արմեն Գինոսյանի կապերի մասին, որը նույնպես նախկին իշխանության ներկայացուցիչն է, ընդ որում՝ բնավ ոչ լավագույն էշելոնից

Նոր իշխանության կոռումպացվածության մասին քիչ են խոսում, դեռևս գործում են կարծրատիպերը, համաձայն որոնց՝ Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի և հովանավորչության դեմ։ Այն մարդկանց մասին, որոնք եկամտաբեր պաշտոններ են ստացել միայն Նիկոլի ու իր կնոջ հետ ազգակցական կապերի և ընկերության շնորհիվ, գրվել է բազմիցս, այնպես որ հերթական անգամ չենք թվարկի այդ ազգանունները։ Ամուլսարը հանքավայրի վերածելու սկանդալային որոշումից հետո բնապահպան ակտիվիստները և ԶԼՄ-ները սկսեցին ակնարկել կոռուպցիոն ռիսկերի մասին, որից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» սորոսական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննեսյանը հրապարակավ հայտարարեց. «Որ Փաշինյանն ու Ավինյանը կաշառք վերցնեն «Լիդիանի՞ց. չե՛մ հավատում», ինչի համար կառավարությունից տեղնուտեղը որոշում ստացավ Ստեփանակերտում իր կազմակերպության մասնաճյուղի ֆինանսավորման մասին։

Կոռուպցիայի հետ Սանասարյանի առնչությանը իշխանության սորոսական թևի ներկայացուցիչները նույնպես չէին հավատում, ավելի ճիշտ՝ ձևացնում էին, թե չեն հավատում, սակայն գործը փոխանցվել է դատարան և, ամենայն հավանականությամբ, Ազգային անվտանգության ծառայության տվյալների վրա հիմնված մեղադրանքը կհաստատվի։ Ըստ երևույթին, Սանասարյանը կվերադառնա այնտեղ, որտեղից սկսել է իր քաղաքական կարիերան. մետրոյի մուտքի մոտի թքոտ մայթ՝ մանրադրամի համար երեքլիտրանոց բանկաներով։ Սանասարյանը բնավ առաջինը չէ, որ գլխապտույտ է ապրել կարիերային կտրուկ վերելքից և անխոցելիության պատրանքներ տածել։

Ցուցադրական դատավարություն

Սանասարյանի գործը հասարակայնության ուշադրության կենտրոնում է։ Ակտիվորեն լուրեր են շրջում այն մասին, թե նա դարձել է իշխանության սորոսական և ոչ սորոսական ճյուղերի միջև հարաբերություններում բախման զոհը։

Բնականաբար, սորոսական ճյուղը ծայրաստիճան շահագրգռված էր նրանում, որ պետության գլխավոր վերահսկիչ կառույցը ղեկավարի իր մարդը։ Այսօր հիմնադրամների ղեկավարությունն ակնկալում է, թե դատարանը կարդարացնի Սանասարյանին, և նա կվերադառնա իր պաշտոնին։

Տվյալ իրավիճակում առավել հավանական մեղադրական դատավճռի օգտին է վկայում հենց իր՝ Սանասարյանի հայտարարությունը, որը դատապարտել է վարչապետի որոշումը Ամուլսարի շահագործման վերաբերյալ։ Նիկոլը նման քայլերը չի ներում, իսկ Սանասարյանը, ըստ երևույթին, հասկացել է, որ կորցնելու բան արդեն չունի

Ըստ մեզ հասած տեղեկությունների, նեղ շրջանակում Սանասարյանը հայտարարել է, որ եթե դատարանի որոշումից հետո իրեն թույլ չտան վերադառնալ նախկին պաշտոնին, ապա կգլխավորի հասարակական կազմակերպություն, որը հանդես կգա կառավարության սուր քննադատությամբ։ Հավանաբար այդպես էլ կլինի, եթե նրան մինչ այդ չուղարկեն ճաղերից այն կողմ։

Ըստ երևույթին, Սանասարյանի նկատմամբ դատավարությունը ցուցադրական կլինի, իշխանությունն առանձին օրինակով ցույց կտա հասարակայնությանը, թե շարունակում է հետևողականորեն պայքարել կոռուպցիայի դեմ, անկախ անձերից ու պաշտոններից։ Մենք արձանագրում ենք սա առանց չարախնդության, պարզապես ուզում ենք հիշեցնել բոլոր նրանց, ովքեր փորձում են ամրապնդվել գործող քաղաքականության մեջ նախորդների հանդեպ ատելություն արմատավորելու հաշվին. բումերանգի օրենքը մեր աշխարհում գործում է անխափան։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ ОБЯЗАНА ВОСПОЛЬЗОВАТЬСЯ ВЕСОМЫМ ШАНСОМ!
      2024-04-27 11:24

      История всегда повторяется в виде фарса: когда под Пашиняном закачался стул после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г., то он выступил с проектом экономического развития, на реализацию которого попросил у народа 6 месяцев. Потом о проекте все забыли. На днях, поняв, что под ним опять зашатался стул, Пашинян объявил, что он и ГД "положили на стол реальную карту Армении на  ближайшие десятилетия", дескать, сегодня решается не вопрос отдельных деревень, а вопрос будущих десятилетий.  Этот фарс  никак не повлиял на уличную борьбу, которая набирает обороты…

    • "ЖЕРТВОПРИНОШЕНИЕ" ВО ИМЯ ДЕМОКРАТИИ?
      2024-04-27 10:42

      Среди "избранных" монологов Пашиняна до последнего времени лидировало обращение к народу в FB о том, что он (Никол) владеет навыками верховного главнокомандующего, и пусть никто не  сомневается в этом.  Обращение  было озвучено сразу после начала 44-дневной войны. На 2-м месте был монолог о том, что "пришло время мести со стороны народа", озвученный сразу после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г. Пашинян заговорил о мести, как только пришло известие о жестоком избиении в то время спикера парламента Арарата Мирзояна.

    • МИТИНГ ПО СЛУЧАЮ ДНЯ ГРАЖДАНИНА НА 27 АПРЕЛЯ НЕ ЗАПЛАНИРОВАН!
      2024-04-26 10:17

      После того, как весной 2018 г. массы поддержали антиконституционный захват власти под вывеской "революции любви и согласия", Пашинян и его команда стали общаться с народом на языке дешевых манипуляций. Самый свежий образчик - насаждение тезиса, дескать, благодаря стараниям Пашиняна, в Тавуше азербайджанцам будут сданы не 4, а 2,5 деревни. Расчет сделан на то, что жители приграничного марза придут в неописуемый восторг, возрадуются и прославят Никола! Верхушка режима делает ставку на массовую деградацию…

    • ВЕРХУШКА РЕЖИМА МЕЧЕТСЯ В АГОНИИ, ВСЯ НАДЕЖДА НА БАНДЫ
      2024-04-25 10:15

      Судья Жора Чичоян, выдавший санкцию на домашний арест и залог в 7 млн драмов для участника 44-дневной войны Самвела Варданяна, в свое время  выдал санкцию на арест матери погибшего героя Гаянэ Мартиросян. Режим, напомню,  обвинил ее в попытке похищения сына Пашиняна Ашота. Чичоян стал судьей 22 сентября 2022 г., а до этого был прокурором. Он приобрел известность, когда президент РА представил возражения в Высший судебный совет по поводу его назначения, но в ВСС позицию президента игнорировали. Дело в том, что за Жору вступились отец - прокурор Ширака Армен Чичоян и брат отца - судья ВСС Сергей Чичоян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։