ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ
ԱԱՀ հետաձգման գծով կառավարության տրամադրած արտոնությունը և մաքսատուրքից ազատումը ընթացիկ տարում պետք է ապահովեն 520 միլիոն դոլարի ներդրումներ. այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքերով, 2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որոնց շրջանակներում նախատեսվում է իրականացնել 34.9 միլիարդ դրամի (73 միլիոն դոլար) ներդրումներ և ստեղծել 813 աշխատատեղ։ Անցած տարի մաքսատուրքից ազատվել է 19 ներդրումային ծրագիր։ Դրանցով նախատեսվում է իրականացնել 44.6 միլիարդ դրամի (93 միլիոն դոլար) ներդրումներ և ստեղծել 1271 աշխատատեղ։ «2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ (200 միլիոն դոլար) ներդրում և ստեղծել 969 աշխատատեղ»,- գրել է Փաշինյանը։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 40 ներդրումային ծրագրի, որոնցով նախատեսվում է իրականացնել 153 մլրդ դրամ (318 միլիոն դոլար) ներդրում և ստեղծել 2378 աշխատատեղ։
Վարչապետը նշել է, որ նշյալ երկու ծրագրերի իրականացման արդյունքում ներդրումների աճը տարվա ընթացքում կազմել է 212 տոկոս, կամ երեք անգամ, ակնկալվող աշխատատեղերի քանակը աճել է 1263-ով (60.6%)։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թերևս սա դասական օրինակն է այն բանի, թե ինչպես է ցանկալին մատուցվում որպես իրականություն։ Նկատեք, տեքստի վերևում ներդրումային միլիարդավոր դրամները կամ դոլարները և հազարավոր աշխատատեղերը նախատեսվում են կամ ակնկալվում։ Իսկ այ տեքստի վերջում աճը արդեն կազմել է 212%։ Տեքստի սկզբում խոսքը ծրագրերի մասին է, իսկ վերջում արձանագրվում է փաստացի նվաճված արդյունք դեռևս ծրագրվող ներդրումներից։ Թե այդ ինչպես է ստացվում, անկեղծ ասած, չգիտեմ։ Գիտեմ, որ դա վարչապետի գրառման բնավ ամենանրբաբնույթ նրբերանգը չէ։ Վերջին պարբերությունն առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Այն է՝ «212%, կամ երեք անգամ» հատվածը։
Կառավարության ղեկավարին հարկավոր է կողմնորոշվել 212 տոկոսի և երեք անգամի հարցում։ Ստիպված եմ նշել, որ դա միևնույն բանը չէ։ Նույնիսկ անսահման ցանկության դեպքում 212%-ը նշանակում է ոչ թե երեք, այլ երկու անգամ։ Դե, առավելագույնը՝ 2 ամբողջ 12 հարյուրերորդական անգամ, բայց ոչ մի դեպքում՝ երեք։ Եվ այն, որ երեքը երկուսից մեծ է երևում, դեռ բավարար պայման չէ, որ այդ ցուցանիշները նույնացվեն։
Ով է վարչապետի ձեռքը տալիս նման ցուցանիշներ, չգիտեմ։ Գիտեմ, որ նրան լա՜վ էլ «քաշում են»։ Քանզի այդ գրառման մեջ կոնկրետ արտահայտված է կա՛մ մարդու տգիտությունը, կա՛մ պարզապես սուտը, նույնիսկ չփորձելով գոնե քողարկել դա։ Ի վերջո, նրանց մեջ, ովքեր կարդում են վարչապետի գրառումները, միայն հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներ չեն։ Կան նաև մարդիկ, որոնք գիտեն տոկոս հանել։
Ասենք, կա, իհարկե, ևս մեկ տարբերակ, որը չարժե հաշվից դուրս թողնել։ Հնարավոր է, որ վարչապետը 212%-ը պարզապես կլորացրել է 300-ի։ Բայց նույնիսկ դա էլ շատ անհավանական է թվում։ Եվ ոչ միայն գիտական տեսակետից։ Ախր 212-ը ոչ մի կերպ չի՛ կլորանում մինչև 300-ի։
Իհարկե, կցանկանայինք հուսալ, թե իրականում այստեղ սովորական տպագրական սխալ է տեղի ունեցել։ Բայց, անկեղծ ասած, հույսերն իսկույն փլուզվում են, երբ նկատում ես, թե որքան համարձակ են կառավարությունն ու նրա ղեկավարը պարբերաբար հասարակության ուշադրությանը ներկայացնում հակասական ցուցանիշներ, ինչպես են փլուզվում տնտեսության և վիճակագրության մեջ համընդհանուր ընդունված կանոնները։ Ինչպես են, օրինակ, հայտնվում 50 հազար աշխատատեղեր, այնուհետ փոխարկվում ստվերից դուրս եկածների, իսկ հետո դրանք ոչ մի կերպ չի հաջողվում գտնել լեգալ աշխատատեղերի մասին տեղեկատվության ամենահավաստի աղբյուրում՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, որին, հիշեցնեմ, 1000-ական դրամ է վճարում յուրաքանչյուր աշխատող քաղաքացի։ Եվ նման օրինակները բազմաթիվ են «նոր Հայաստանում»։ Նոր, հնարավոր է՝ թարմ, բայց հանրահայտ ճշմարտությունների նկատմամբ այլընտրանքային հայացքի օրինակները։
Այո, ինչ-որ մեկին կարող է աննշանակալի թվալ 212 տոկոսը որպես 300 (կամ երեք անգամ) ներկայացնելը։ Բայց, ավաղ, խոսքը տնտեսության մասին է, որն այնուամենայնիվ ճշգրտություն է պահանջում։ Առանց արտառոց կլորացումների, առանց կոպտագույն սխալների, առանց ցանկալին իրականի տեղ ներկայացնելու փորձերի։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք համակերպվել ցանկալի, կլորացված, սխալ տնտեսության անհամապատասխանությանը իրականի հետ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
-
2025-07-10 09:33
Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.
-
2025-07-07 10:03
В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.
-
2025-07-05 09:47
Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-16 19:49
Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։
-
2021-12-24 08:59
Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…
-
2021-05-26 20:23
Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։
-
2021-05-07 17:05
Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։