Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԵԿԵԼ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ։ ԿԱ՛Մ ՄԵՆՔ ՆԻԿՈԼԻՆ, ԿԱ՛Մ ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ
Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՌԴ նախագահ Պուտինը բացահայտեց «Հավաստի աղբյուրի» պլանն ու մեսիջներ հղեց հայ ժողովրդին․
ИРАН СООБЩИЛ О НАНЕСЕНИИ РАКЕТНОГО УДАРА ПО АЭРОПОРТУ БЕН-ГУРИОН В ИЗРАИЛЕ
КАБИНЕТ МИНИСТРОВ ИЗРАИЛЯ ПРОДЛИЛ ЧРЕЗВЫЧАЙНОЕ ПОЛОЖЕНИЕ В СТРАНЕ ДО 30 ИЮНЯ
В РЕЗУЛЬТАТЕ ИЗРАИЛЬСКИХ БОМБАРДИРОВОК ТЕГЕРАНА ПОВРЕЖДЕНО ЗДАНИЕ РЕДАКЦИИ АРМЯНСКОЙ ГАЗЕТЫ «АЛИК»
ИЗРАИЛЬСКАЯ АРМИЯ ЗАЯВИЛА, ЧТО ЗАВЕРШИЛА «МАСШТАБНУЮ» СЕРИЮ АВИАУДАРОВ ПО ИРАНУ
ИЗ-ЗА СИЛЬНОГО ВЕТРА В АРАГАЦОТНЕ ПОВРЕЖДЕНЫ КРЫШИ БОЛЕЕ 20 ЗДАНИЙ, 19 ПАССАЖИРСКИХ АВТОМОБИЛЕЙ, 3 ФУРЫ
Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՌԴ նախագահ Պուտինը բացահայտեց «Հավաստի աղբյուրի» պլանն ու մեսիջներ հղեց հայ ժողովրդին․
Պարտադիր չէ հայ լինել, որ սիրես Հայաստանն ու հայերին։ Այս մասին ասված է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է իր Telegram-ալիքում։
Հստակ փաստ է, Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ։ Այս մասին հիշեցնում է Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում (տարածքային ամբողջականության խախտում): Փոփոխություններով նախատեսվում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարման կամ դրա մասնակի սահմանափակման կոչերը կամ գործողությունները: «Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»,- ճշտել է նախարարությունը՝ նշելով, թե նախագծի նպատակը անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է, հաղորդում է Sputnik Արմենիան: Այս հանցագործության համար Արդարադատության նախարարությունն առաջարկում է պատիժ սահմանել 12-ից 15 տարի ժամկետով ազատազրկումը։
44-օրյա պատերազմի ընթացքում «իսկանդերները» չեն կիրառվել այն նպատակների համար, որոնց համար անհրաժեշտ էր կիրառել: Հոկտեմբերի 25-ին քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Հիմա բոլորը խոսում են սպասվող աղետի մասին. «Բարի գալուստ աղետ» հոգեվիճակում գտվող ազգերը, որպես կանոն, ի վերջո ստանում են այդ աղետը։ Ամենապարզ ընտրության առաջ ենք. սպասել աղետի՞ն, թե՞ կանխել աղետը։
«Խրախճանք՝ ցեղասպանության նախօրեին» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս, թե ինչպես են գործում հյուրանոցային համալիրները Ջերմուկ քաղաքում, մինչդեռ բնակչությունը լքում է իր տները, իսկ քաղաքի մատույցներում զինված պահակետեր են տեղադրված:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի թվիթերյան գրառումը բավական հետաքրքիր նրբերանգ ունի: Նախարարը նշել է. «Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանգծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ»:
Հայ արևմտամետները հոգեկան վերելք են ապրում։ Նրանց կարծիքով՝ հավաքական Արևմուտքը Հայաստանի և Արցախի անվտանգության շատ հզոր երաշխիքներ է տալիս։ Ճիշտ է, երբեմն իրենց փաստարկներում հասնում են ծիծաղելիության աստիճանի։ Այսպես, արևմտամետ կողմնորոշմամբ ոմն անձնավորություն հայտարարեց, թե ԱՄՆ-ի կողմից Հայաստանի սատարման շատ հզոր ուղերձ էր այն, որ Վաշինգտոնում Բլինքենի, Միրզոյանի և Բայրամովի հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հատուկ նստել էր այնպես, որ ռեպորտաժների կադրերում տեսանելի լինեին միայն ԱՄՆ-ի և Հայաստանի դրոշները... Ո՜վ գիտե, միգուցե դա իսկապես շատ ուժեղ ուղերձ էր Վաշինգտոնի կողմից։ Միայն թե... Մի՞թե հայ-թուրքական սահմանին և Լեռնային Ղարաբաղում կանգնած ռուս զինվորականները որևէ ուղերձ ընդհանրապես չեն կրում։
Գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ի մամլո ծառայությունը։ «Հայաստան բնական գազի մատակարարումը հոկտեմբերի 18-ից 19-ը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: