Последние новости

Քաղաքականություն

ԽՆԴԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԱՅԼ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

2022-10-20 18:23
886

Տարածաշրջանում սրընթաց զարգացումների խորապատկերին, որոնք սպառնում են բոլոր կողմերից ծվատված Հայաստանի եթե ոչ ոչնչացմամբ, ապա լիակատար շրջափակմամբ, գերտերությունների միջև հաշվեպարզումների համար ռազմադաշտ դառնալու վտանգի խորապատկերին, չենք խոսում արդեն տնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում առկա խնդիրների մասին, իշխող խմբակցությունը ԱԺ հերթական նստաշրջանի նախաշեմին նախաձեռնել է ԱԺ կանոնակարգի փոփոխություններ, որոնցով պարտավորեցնում է պաշտոնը ստանձնող պատգամավորներին երդումն արտաբերելուց հետո նաև ստորագրել դրա տեքստի տակ։

  • ՇԱՆՏԱԺ

    2022-10-20 07:59
    1251

    Կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրման 2-րդ տարելիցը քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանը կդիմավորի բանտախցում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը նա մասնակցել է Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում այդ խայտառակ փաստաթղթի ստորագրման դեմ բողոքի ակցիաներին։ Կառավարության շենքում, խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում և այլուր իրականացված ակցիաների ցանկում նշվում է նաև ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություն ներխուժելու փորձը։ Ընդ որում Վարդանյանին կալանավորել են միայն 5 ամիս առաջ՝ ընդդիմադիր ակտիվ գործունեության համար, իսկ ռադիոկայանի խմբագրություն ներխուժումն օգտագործվել է միայն որպես պատրվակ՝ «Դիմադրություն» շարժման ակտիվիստին չեզոքացնելու համար։

  • ԱՀԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԴՈՒՌՆ ԷԼ ԹԱԿԵՑ. ՈՒՇԱՑՈՒՄՈ՞Վ ՉԷ ԱՐԴՅՈՔ «ԶԱՐԹՆԵԼ ԲՐՅՈՒՍՈՎԸ»

    2022-10-19 19:57
    1180

    Հոկտեմբերի 12-ից ի վեր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները բողոքի ցույցեր, երթեր և այլ միջոցառումներ են անցկացնում՝ բողոքելով իրենց համալսարանը երկու այլ բուհերի հետ միավորելու դեմ։ Ակցիաներ տեղի են ունենում գործնականում ամեն օր, ուսանողները հայտարարում են, որ թույլ չեն տա իրականացնել կառավարության որոշման նախագիծը, որով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվելու են Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։

  • Գարիկ ՄԻՍԱԿՅԱՆ․ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Ի՞ՆՉ ՄԵՍԻՋ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԻՐԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ

    2022-10-19 10:52
    732

    Զորավարժությունների միջոցով Իրանը ցույց է տալիս, որ իրավիճակը Հարավային Կովկասում իր վերահսկողության տակ է և մեսիջ է ուղարկում ոչ միայն տարածաշրջանի պետություններին, այլև արտատարածաշրջանային տերություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանական զորավարժությունների մասին նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

  • ՍԵՆՍԱՑԻԱ՝ ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՑ. ԻՆՉ Է ԱՍԱՑ ԹԱԹՈՅԱՆԸ ԵՎ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ

    2022-10-18 09:26
    1013

    Հոկտեմբերի 15-ին Հայաստանի նախկին օմբուդսմեն, ներկայումս Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ հասարակական կազմակերպության ղեկավար Արման Թաթոյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ: Սաթիկ Սեյրանյանի «Pressing» հաղորդաշարին տված հարցազրույցում հրապարակեց կառավարության հետ իր փոխհարաբերությունների որոշ մանրամասներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք և դրա արդյունքում մեր երկրի սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներին:

  • ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ

    2022-10-18 09:21
    851

    Հայաստանի կառավարությանը առաջարկվել է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում՝ տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ քաղաքացիություն տրամադրելով պարզեցված կարգով, հաղորդում է ԱՌԿԱ-ն: ՀՀ ոստիկանության կողմից մշակված e-draft.am իրավական ակտերի միասնական հարթակում տեղադրված նախագծի համաձայն՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն տրամադրել օտարերկրյա ներդրողներին, սպորտի, մշակույթի, բժշկության, գիտության ոլորտի գործիչներին, որոնք համապատասխանում են մի շարք չափանիշների:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՑԵԼ, ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՍԱԾԸ ՍՐԻԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-10-17 09:47
    649

    Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:  

  • Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՆՈՏԱ ՀՂԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

    2022-10-17 09:30
    692

    Panorama.am-ը զրուցել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ՝ արցախահայության իրավունքների, հնարավորությունների և ստեղծված իրավիճակում հնարավոր ելքերի մասին։

  • «ԱՂԲՅՈՒՐԸ» ԼՌԵՑ

    2022-10-15 08:44
    1118

    Հոկտեմբերի սկզբին հայ հասարակության շրջանում մեծ արձագանք հարուցած «հավաստի աղբյուրը» լռեց նույնքան անսպասելիորեն, որքան հայտնվել էր։

  • ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

    2022-10-14 19:07
    913

    Դավաճանություն շարունակվում է… Քչերին է հայտնի, որ 2020թ. հոկտեմբերին (44-օրյա ագրեսիայի ամենաթեժ պահին) մեր հայրենակից Սամվել Մարտոյանն առաջարկել է Արցախին օգնության ուղարկել 8 հազար զինվորականների։ Այդ առաջարկը Հայաստանի իշխանությունները միանգամից մերժել են, ընդ որում խորհրդարանն անհապաղ վավերացրել է մի կոնվենցիա, ըստ որի՝ ցանկացած ոք, ով Հայաստան կժամանի մարտական գործողություններին մասնակցելու համար, համարվելու է վարձկան։