Բագրատ ՄԻԿՈՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԱՐՏԱԲԵՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ԲԱՌԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հացազրույցում հերթական անգամ մեղադրանքներ է ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի բանակցությունների վերաբերյալ։ Այդտեսակ պնդումներին բազմիցս անդրադարձ կատարել են թե՛փորձագետները, վերլուծաբանները, թե՛ նախագահ Քոչարյանի գրասենյակը, վերահրապարակել են առկա փաստերը, սակայն միևնույն է՝ նա և իշխանական քարոզչամեքենան որևէ քննադատության չդիմացող, անհիմն պնդումները շարունակում է։ Ելնելով այս ամենից՝ Yerevan.Today-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը։