Последние новости

Քաղաքականություն

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ «ԷԿՈԼՈԳ» ՕՊԵՐԱՑԻԱՅՈՎ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՓՈՂԸ ՊԱՀԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄՔԻՆ

2022-12-13 11:11
548

«Էկոլոգ» օպերացիայով որոշ երկրներ, ադրբեջանական ատրճանակի փողը պահել են Ռուսաստանի դեմքին: Լարվածությունը որքան հայ-ադրբեջանական մակարդակում է, այնքան էլ գլոբալ բնույթ ունի: Ֆիզիկական ու անվտանգային առումով ծուղակում հայտնվել ենք մենք` հայերս, իսկ ռազա-քաղաքական առումով` նաև ռուսները: Կլինի կրակոց, թե ոչ` կախված է հայ-ռուսական կողմերի համբերատարությունից:

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՊԱՏԱՀԵԼ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ՁԵՌ ՔԱՇԵԼ

    2022-12-12 13:59
    506

    «Հայկական օրակարգի»-ի վերջին քննարկման ժամանակ (թեման՝ համընդհանուր անհոգությունն ու խաղաղության իլյուզիաները/ իմ գործընկեր Կարեն Վրթանեսյանը արեց հետևյալ հարցադրումները.

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԿԵՂԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՃՆՇԵԼ ԱՐՑԱԽԸ

    2022-12-12 12:38
    528

    Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելը հետապնդում է Արցախի ժողովրդին ահաբեկելու և ռուս խաղաղապահներին վարկաբեկելու նպատակ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանցիների կեղծ բնապահպանական հերթական ակցիան։

  • Իրանցի քաղաքագետ․ ՌԴ ԵՎ ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳ

    2022-12-12 10:05
    480

    Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական ոչ մի փոփոխություն իր սահմաններում, Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է իրանցի քաղաքագետ Սեյյեդ Ռեզա Սադր ալ Հոսեյնին։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԷԼԻՏԱՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ

    2022-12-10 08:38
    842

    Ամենամեծ պատրանքը, որ Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը կարողացել է ներդնել հանրային գիտակցության մեջ, այն է, որ նրան, իբր, ընտրել է ժողովուրդը։ Նրան ընտրել է ժողովրդի միայն մի փոքր մասը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

  • ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ

    2022-12-09 17:29
    1755

    Երևանյան ռուսատյացների դիրքորոշումը համընկավ Ալիևի դիրքորոշման հետ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար, համոզված արևմտամետ և ռուսատյաց Հովսեփ Խուրշուդյանը վճռականորեն կոչ է արել արցախցիներին չվստահել Մոսկվայի և Երևանի հետ բանակցությունները վերջերս Արցախի Հանրապետության կառավարության ղեկավար նշանակված Ռուբեն Վարդանյանին։ Հետևելով նորանշանակ պետնախարարի հանդեպ ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիայի կուսակցությունների առաջնորդների բացահայտ բացասական վերաբերմունքին՝ անհնար է չհիշել այն մասին, որ լրագրողն ունի ոչ միայն ձայնի, այլև լռության իրավունք։ Մանր շնիկների վայրահաչին մասնակցելը ամենանսեմ բանն է նույնիսկ այն դեպքում, երբ այնքան էլ հասկանալի չեն Արցախում նորացված իշխանության նպատակներն ու խնդիրները։

  • Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՈՉ ԹԵ՝ ՀԱՅԵՐԸ

    2022-12-09 10:23
    661

    Մեր տարածաշրջանում բոլոր պատերազմները սանձազերծել է Ադրբեջանը, ոչ թե՝ հայերը: Այս մասին դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում «Ռազմական հակամարտությունների բնապահպանական ազդեցությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը: Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը.

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏԻ

    2022-12-08 12:28
    755

    Մենք ուժեղ ենք անձերով ու թույլ ենք որպես հասարակություն: Ի՞նչն է մեզ միավորում այսօր. այս հարցն է բարձրացնում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆ

    2022-12-08 08:02
    814

    Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի իբր տեղադրման հետ կապված պատմությունը բավական ցուցանշական է։ Այդ «լուրն» ի սկզբանե անհեթեթ էր, այն աստիճան էր դա հակասում ոչ միայն Մոսկվայի դիրքորոշմանը, Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերին, այլև պարզ տրամաբանությանը։ Չէ՞ որ «ադրբեջանական հսկիչ անցակետի» հարցը պարզապես Ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) հրամանատարի իրավասության մեջ չէ։ Նման հարցի առաջացման դեպքում որոշում կարող են կայացնել միայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդները։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ

    2022-12-07 13:38
    1004

    Այսօրվա ներքաղաքական բարքերը շատ նման են Թումանյանի հանրահայտ հեքիաթի հարաբերություններին։ Ամեն անգամ դատախազը գալու է մի պատգամավորի հետևից, կամ սպառնալու է, որ կգա։ Ու ամեն անգամ ընդդիմությունը իր շարքերից պիտի մի «կուկու ձգի»։ Մեկին՝ անձեռնմխելիությունից զրկել, մյուսին՝ ՍԷԿՏ-ը փակել, երրորդին՝ քրեական գործ, կամ՝ ապօրինի գույքից զրկման ընթացակարգ և այլն։