Последние новости

Քաղաքականություն

ՄԵԾ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ

2025-04-17 08:27
790

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կրկին կողմ արտահայտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը: Իբր, եթե Ադրբեջանի հետ խաղաղություն լինի, ապա Մինսկի խումբն էլ այլևս պետք չի լինի, ուստի ինքը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու դիմում-կոչի տակ հենց այն օրն ու այն պահին, երբ կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Ինչի՞ մասին չի խոսում Փաշինյանը։ Փաշինյանը չի խոսում այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ստեղծվել նրա համար, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն այլ էր. կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում։

  • «ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ՝ ՄԻԱՅՆ ՋՐՀԵՂԵՂ». ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԱԲԱՏԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ» ՄՈՒՐՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻՑ

    2025-04-17 08:23
    1019

    Փաշինյանական ԱԳՆ ղեկավարն Անթալիայում ծավալվեց, պետք է ասել՝ ողջ թափով. մերթ հանդիպումներ, մերթ ելույթներ, բանավեճեր, հարցազրույցներ ու տարատեսակ, այդ թվում՝ անհեթեթ հայտարարություններ... Եվ այդ ամենի միջով կարմիր թելի պես անցնում է թուրքերին ուղղված հուսահատ աղերսը ցանկացած զիջման գնալու պատրաստակամության մասին, միայն թե ստանա «խաղաղության համաձայնագիր» անվանյալ բաղձալի թղթի կտորը։

  • ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԵՆՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ․ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏԸ՝ ԱՆԹԱԼԻԱՅԻ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ

    2025-04-16 13:44
    465

    Թուրքիան իրենով փոխարինել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և միանձնյա ստանձնել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մանդատը, թեպետ նման մանդատ չունի և չպետք է ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ, լրագրող Դավիթ Սարգսյանը՝ մեկնաբանելով Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական պատվիրակության մասնակցությունն ու վերլուծելով հրապարակված տեղեկությունները։

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ

    2025-04-16 08:01
    652

    2018թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ անկախության հերթական տարեդարձի առթիվ նախագահ Թրամփը ուղերձով դիմեց Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ «առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին լուրը հասավ Սպիտակ տուն, Թրամփն արտասանեց հետևյալ խոսքերը. «Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք դադարեցնել պատերազմը»։ Կարճ ժամանակ անց Թրամփը խոստացավ ամեն ինչ կարգավորել, շեշտելով, թե ինքը գիտի՝ ինչ է անում։ Տպավորություն ստեղծվեց, թե նա ի սկզբանե գիտեր՝ ինչ է պետք անել, բայց սպասում էր, որ իրավիճակը հասունանա...

  • Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ 44-ՕՐՅԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    2025-04-15 18:53
    418

    Հիմնավոր կասկած կա, որ իշխանությունը վախենում է հրապարակել հայ–ադրբեջանական բանակցային փաթեթները։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

  • ՀՀԿ-ն ՄԻՇՏ ՀԻՄՆՎԵԼ Է ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻ ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-04-15 13:37
    441

    Ինչո՞ւ ես ընտրեցի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Այս հարցին ունեմ իմ հիմնավոր պատասխանը: Իսկ դուք՝ այստեղ նստած յուրաքանչյուրդ, ձեզ համար ունե՞ք այդ հարցի պատասխանը:  

  • ՄԱՀԱԲԵՐ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆՆԵՐ. ՌԵԺԻՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԹԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ Է

    2025-04-15 08:32
    538

    Երեկ լրահոսում առկայծեց քրեական նորությունների shamshyan.com կայքի հաղորդագրությունն այն մասին, որ ապրիլի 11-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում բախվել են 3 ավտոմեքենա. երկու Mercedes և Toyota: Ըստ տեղեկատվության՝ Mercedes-ներից մեկի վարորդին շտապօգնությունը բուժօգնություն է ցուցաբերել տեղում, տուժողը հրաժարվել է հոսպիտալացումից: Հաղորդվում էր նաև, որ Toyota մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը:

  • ԱՆԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԻԶԲ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ՈՒՆԻ ԱՎԱՐՏ. ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ 7 ԱՔՍԻՈՄՆԵՐԸ

    2025-04-14 08:25
    523

    Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով Բաքվի բանտից ընտանիքին է փոխանցել յոթ կարևոր աքսիոմներ, որոնցով առաջնորդվում է իր կյանքում: Նա խնդրել է հրապարակային դարձնել դրանք, որպեսզի մարդիկ ևս մտածեն դրանց շուրջ։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՄԵՆ ԿԵՐՊ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-04-12 15:55
    588

    Խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունից ու հայկական կողմի՝ այն ստորագրելու պատրաստակամություն հայտնելուց հետո գրեթե ամեն օր Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու համար։  

  • «ՎԱՐՔԱԳԾԻ ՄՈԴԵԼՆԵՐ». ՈՒՐԵՄՆ Ո՞Վ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ԳԵՆԵՐԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    2025-04-12 08:21
    671

    Երեկ բոլորեց 33 տարին այն օրից, երբ Արցախի Մարաղա գյուղում «դժոխքը բացվեց երկրի վրա» և տեղի ունեցան իրադարձություններ, որոնք բարոնուհի Քերոլայն Քոքսն անվանել է «ժամանակակից Գողգոթա, միայն թե շատ ավելի վատթար»: «ԳԱ»-ն բազմիցս գրել է Մարաղայի ցեղասպանության մասին, որը դարձավ հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Այստեղ նշեմ միայն, որ 1992թ. ապրիլի 10-ին հայկական գյուղում տեղի ունեցածը կարելի է անվանել թուրքական ցեղասպանության քաղաքականության յուրօրինակ կվինտէսենցիա, որը բազմիցս դրսևորվել է և՛ նախկինում, և՛ դրանից հետո, և որը հետևողականորեն իրագործվում է մինչ օրս: