ՆՐԱՆՔ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԲՆԱՎ ՈՉ ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՅՔԵՐԸ. ՆՐԱՆՔ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԳՆ անվանյալ գերատեսչության այն հերթական հակահայկական հայտարարության կապակցությամբ չդադարող հասարակական վրդովմունքի խորապատկերին, որ «արցախցիների իրավունքների հարցը հանվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման» օրակարգից», հայտնվեց վրդովմունքի ալիք բարձրացրած ևս մեկ հաղորդագրություն: Ըստ Yerevan Today ռեսուրսի, Արցախի պետական կառույցների պաշտոնական կայքերը՝ Nankr.am-ը (Ազգային ժողով), Nkr.am-ը (Արտաքին գործերի նախարարություն), Nkrgov.am-ը (կառավարություն), Milnkr.am-ը (Պաշտպանության բանակ) և մյուսներն այլևս չեն գործում։