Последние новости

Տնտեսություն

ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

2022-11-11 10:05
1161

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ սփյուռքահայերի 74%-ը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում: Մարդիկ հնարավորություններ են փնտրում նաև մասնավոր ներդրումների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ելույթ ունենալով Երևանում ընթացող «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» համաժողովում: Նախարարի խոսքերով՝ Հայաստանում մասնավոր ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություններ կան։ «Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից անցում կատարել ներդրումների վրա հիմնված աճի մոդելին՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ 25%-ի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ 6%-ի և այլն»,- նշել է Քերոբյանը: