Последние новости

Տնտեսություն

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ 15 ՏՈԿՈՍՈՎ Է ՕԳՏՎԵԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐՀՈՍՔԻՑ. Ի՞ՆՉՆ Է ՊԱՏՃԱՌԸ

2022-07-07 11:07
976

Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից որոշակի թվով ընկերություններ ու մասնագետներ մի շարք դժվարությունների պատճառով, այդ թվում՝ պատժամիջոցային պատերազմի հետ կապված, լքեցին Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը ու տեղափոխվեցին Հայաստան։

  • ՕԴԱՆՑՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2022-07-07 08:23
    1105

    Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպման արդյունքում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանի հատման հնարավորությունը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել անհրաժեշտ գործընթացներն այդ ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու երկրների միջև բեռների ուղիղ ավիափոխադրումների շուտափույթ մեկնարկի մասին և որոշում կայացվել սկսել անհրաժեշտ գործընթացներն այդ ուղղությամբ:

  • ՆՈՒՆՅՆՆ Է, ԹԵ ԹՐՋՈՑ ԴՆԵԼ ՄԵՌԵԼԻՆ

    2022-07-04 22:24
    1020

    Հայաստանի կառավարությունը հաստատել է 2023-2025թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի և եկամուտների զգալի ավելացում: Անդրադառնալով թոշակների բարձրացմանը՝ նա, մասնավորապես, նշել է. «Դա նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր գրված, որ 2023 թվականի հունվարի 1-ից մենք կունենաք կենսաթոշակների բարձրացում: Կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասը կխոսենք: Մենք կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից կդառնա 75 000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»։

  • «Ժողովուրդ». ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿՐԿԻՆ ԱՃԵԼ Է

    2022-06-25 11:03
    1203

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ 2022 թվականի մայիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 9 մլրդ 581 մլն դոլար, որը, տարեսկզբի համեմատ, աճել է 355 մլն դոլարով կամ 3.8%-ով։

  • Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿԱԲԻՆԵՏԻՑ ՈՒ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

    2022-06-24 10:17
    1208

    Երեկ երկու գինեգործ ընկերոջ հետ նստած կարդացինք Կենտրոնական բանկի նախագահի խորհուրդը, որտեղ դոլարի արժեզրկման հետևանքով տուժած արտահանողներին առաջարկում էր ավելի օրիգինալ ու կրեատիվ լինել:

  • Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՆԱՃԸ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՂԵՏ Է

    2022-06-23 09:21
    1175

    Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ, ՈՐՊԵՍ PLATINIUM ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄԻԱՆՈՒՄ Է ORION SUMMIT 2022-ԻՆ

    2022-06-17 16:44
    1954

    Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

    2022-06-16 13:17
    1922

    Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով, առանց միջորդավճարների: Վերաֆինանսավորումը վարկառուներին թույլ կտա բարելավել վարկի պայմանները. ստանալ ավելի լավ տոկոսադրույք, երկարացնել ժամկետը և նվազեցնել ամսական վճարումը: Բացի այդ, վերաֆինանսավորելիս կարող եք երկու կամ երեք վարկ միավորել մեկի մեջ, ինչը գործնականում նշանակում է նոր վարկով տարբեր ժամկետներում վերցրած սպառողական վարկերի մարում և անցում նոր՝ մեկ ժամանակացույցով մարման գրաֆիկի:

  • Կառլեն ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱԶԴԵԼ ՇԻՆՈԼՈՐՏՈՒՄ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՎՐԱ

    2022-06-11 10:15
    1530

    Իրանից ցեմենտի ներկրման սահմանափակումների երկարաձգումը տեղական արտադրողներին որոշակի մրցակցային առավելություն է տալիս, բայց միևնույն ժամանակ դա կարող է բացասաբար անդրադառնալ շինարարության ոլորտի վրա, քանզի թանկացնելով ներմուծվող ցեմենտի գինը` կարող ենք հասնել նաև շինարարության ինքնարժեքի բարձրացման, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

  • Ո՞ՒՄ ԵՆ ՊԵՏՔ ՊԱՐՏՔՈՎ ՎԵՐՑՐԱԾ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ

    2022-06-08 19:25
    1534

    Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության հիմնական մասը տրամադրվելու է վարկերի տեսքով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հաղորդում է Armenia today-ը։