ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՌԴ-ԻՑ ԲԻԶՆԵՍՆ «ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ» Է ՀԱՅԱՍՏԱ՞Ն
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հատուկ գործողության ֆոնին Հայաստանում աճում է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից անշարժ գույքի վարձակալության պահանջարկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատեր Վիգեն Չատինյանը նշեց, որ ՌԴ–ից առքուվաճառքի պահանջարկ չկա, իսկ վարձակալության առումով դիմելիությունը բավականին բարձր է։