Последние новости

Տնտեսություն

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՆՈՐ` «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

2021-10-06 16:47
3314

Ամերիաբանկի նոր` «Հրազդան» մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է բոլորին երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ը: Հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան, Զ. Անդրանիկի պողոտա 139, 139/3, 139/4: Բացման առիթով մեր բոլոր նոր հաճախորդները կարող են օգտվել հատուկ առաջարկից:

  • ԻՆՉՊԵՍ ՇՔԵՂ ՆՎԵՐ ՊՈԿԵԼ ՉԱԳՈՒՃՈՎ…

    2021-10-02 10:45
    1371

    Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հանրապետությունը «համաձայնել է նվեր ընդունել» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ը (412250 բաժնետոմս՝ 20-հազարական դրամ արժողությամբ): Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Բաժնետոմսերը կառավարող լիազոր մարմինը լինելու է վարչապետի աշխատակազմը: Պայմանագրի կնքումն ու սեփականության իրավունքների պետական գրանցումը կատարվելու են 10-օրյա ժամկետում՝ նվիրատուի հաշվին։

  • ՀԿԵ-Ն ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՔԱՐ Է ՏԵՂԱՓՈԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

    2021-10-01 14:12
    3407

    2021 թվականի երկրորդ-երրորդ եռամսյակում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քար արտադրող հայկական Arcarart Stone ընկերության հետ համատեղ կազմակերպեց բնական քարից շինարարական արտադրանքի մուլտիմոդալ փոխադրում՝ Արմավիր քաղաքից մինչև Ռուսաստանի Դաշնության Նախոդկա քաղաք՝ «Մասսիս» ՍՊԸ ընկերության հասցեին:

  • ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՈՂՈՐՄԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ

    2021-09-24 19:33
    4291

    «Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի այն նախաձեռնությունները, որոնք մենք քննարկում ենք»,- լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան ՔԵՐՈԲՅԱՆԸ: «Հաշվարկված է, որ տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի 30 տոկոս աճին: Սա ոչ միայն մեր, այլ միջազգային գործընկերների, այդ թվում Համաշխարհային բանկի բանկի ու Ասիական զարգացման բանկի ուսումնասիրություներն են»,- ասել է Քերոբյանը Երևանում տեղի ունեցած «Ռուս-հայկական բիզնես-երկխոսություն։ Հեռանկարային ծրագրեր» համաժողովի կողասրահներում, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը:

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

    2021-09-23 18:25
    4060

    Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ միջոցառման» շրջանակներում լուսային շոու ապահովելու համար կառավարությունը հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից, հաղորդում է «168 ժամ» թերթը: «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դրոնները բավական թանկ հաճույք են․ դրանց 10 րոպեի վարձակալությունն արժե 110 000 ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է այդ դրոնները գործարկող անձնակազմը։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրատուն հոգացել է նաև մասնագետների հյուրանոցային և այլ ծախսերը։

  • Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ԵՍ ԻՄ ԳՈՐԾՈՎ ԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-09-21 11:18
    1714

    Հարցազրույց «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հետ։  

  • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԸ

    2021-09-17 12:17
    3319

    “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը: Արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված էր արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը:

  • ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ին ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԵՐԿՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՝ ARMENIAN BUSINESS FORUM

    2021-09-16 09:53
    3206

    Սեպտեմբերի 20-ին Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Հայաստանում կանցկացնի երկրի հիմնական գործարար համաժողովը ՝ Armenian Business Forum (Հայկական բիզնես ֆորումը): Ռուսաստանի Դաշնությունը հանդես կգա որպես ֆորումի գործընկեր երկիր:

  • Փորձագետ. ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՓԱԿՈՒՄԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

    2021-09-15 19:16
    3197

    Եթե Ադրբեջանը փակի Գորիս-Կապան ճանապարհը, ապա մենք արդեն երկու կողմից չենք արգելափակվի, ինչպես նախկինում էր, այլ երեք, ինչը կաթվածահար կանի Հայաստանի տնտեսությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

  • ԳԻՏԱԿՑՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆ

    2021-09-13 18:23
    3475

    Ամենազվարճալին այն է, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն ասում են, թե իբր՝ նրանք, ովքեր դեմ էին Փաշինյանին դեռևս 2018-ին և ասում էին, որ նրա իշխանությունը մարտահրավերներով է սպառնում Արցախին, այդ մարդիկ, իբր, գիտեին, որ Ղարաբաղն արդեն հանձնած է…