Последние новости

Հասարակություն

«Ժողովուրդ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՄԱՆԸ

2023-10-25 11:44
429

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ մեկամսյա դադարից հետո ՔՊ-ականները ուրբաթ օրը վարչության նիստ են արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Չնայած որ Արցախը կորսված է, իսկ Հայաստանը՝ նոր պատերազմի շեմին, Փաշինյանի ու ՔՊ-ականների համար առաջնային խնդիր մնում է իշխանության պահպանման հարցը: