Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Ադրբեջանի շարունակական հարձակումները և միջազգային արձագանքի բացակայությունը

2025-04-08 11:11
142

Արդեն 3-րդ շաբաթն է ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը` ահաբեկելով սահմանմերձ բնակավայրերի բնակիչներին:

  • Հայաստանում ծնելիությունը 2 ամսում կրճատվել է 9.1%-ով

    2025-04-08 09:00
    176

    2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ծնելիությունը նվազել է 9.1%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում ծնելիության անկում է ֆիքսվում նախորդ տարվա հունվարից։

  • Գևորգյան․ Ադրբեջանը պատրաստ չէ ստորագրելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ

    2025-04-08 08:51
    154

    Բաքվում հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող խայտառակ դատավարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ ստորագրելու, ո՛չ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

  • ԵԽ պատգամավոր․ ՀՀ-ի և Թուրքիայի հաշտեցումը հնարավոր է միայն եթե Անկարան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

    2025-04-08 08:50
    131

    «Ոչ ոք չի մեղադրում Թուրքիայի ներկայիս սերնդին ցեղասպանության մեջ, բայց նրանք պատասխանատու են իրենց նախնիների արածի համար»: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Հելմուտ Բրանդշտատերը՝ հավելելով, որ ցեղասպանության չճանաչումը հանգեցնում է ողբերգության կրկնությանը:

  • Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,300 արցախցի

    2025-04-08 08:49
    145

    2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 15,642-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,257 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

  • Ֆրանսիան խոստացել է Ադրբեջանին «կոշտ պատասխան» տալ

    2025-04-08 08:48
    115

    Ֆրանսիայի անդրծովյան տարածքների նախարար Մանուել Վալսը դատապարտել է «ապակայունացման նոր փորձերը»՝ Ադրբեջանի պետության կողմից աջակցվող կազմակերպության՝ Բաքվի նախաձեռնող խմբի նամակից հետո, որում առաջարկել Նոր Կալեդոնիայի ինստիտուցիոնալ ապագայի շուրջ բանակցություններում հանդես գալ իբրև միջնորդ:

  • Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ մեկնելուց

    2025-04-08 08:48
    117

    Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գրասենյակը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Հայաստանի սահմանից 5 կմ հեռավորության վրա որևէ ճանապարհորդությունից՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության պատճառով»։

  • Իրանը բանակը բարձր մարտական պատրաստվածության է բերել և նախազգուշացրել Թուրքիային

    2025-04-08 08:47
    110

    Իրանը դիմադրում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ ուղիղ բանակցությունների անցկացման կամ իր տարածքը ​​ռմբակոծելու ԱՄՆ պահանջներին՝ զգուշացնելով ամերիկյան բազաներն իրենց տարածքներում տեղակայած հարևաններին, որ միջամտելու դեպքում նրանք ևս կգնդակոծվեն, հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան:

  • Եթե 25 երթուղին հանեն, պռոշյանցիները կփակեն Երևան-Աշտարակ խճուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-04-07 19:56
    139

    Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն այսօր՝ ապրիլի 7-ին, հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ և պետք է հանդիպեն ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ:  

  • Արտակ Բեգլարյան․ ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար

    2025-04-07 19:53
    127

    Խայտառակ հայտարարություն է, ԱԳՆ-ն արձանագրում է, որ իրենց արտաքին քաղաքական օրակարգում չկա արցախցիների իրավունքների պաշտպանության հարց: Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված քննարկմանն ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։