Ռուբիո․ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկել է տարածքային զիջումների հարցը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 12-ին ասել է, որ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկել են, թե «ինչպիսի տեսք է ունենալու բանակցային գործընթացը», ինչպես նաև «խոսել են տարածքային զիջումների մասին»: Նրա խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։