Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Հարցում. հարցվողների ավելի քան 40 տոկոսը սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը կապել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ

2025-03-12 14:36
135

Հարցվածների 27,8 տոկոսը Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները կապել է Ռուսաստանի, Եվրամիության հետ՝ հարցվածների 25,8 տոկոսը, ԱՄՆ-ի հետ՝ 15,5 տոկոսը, Իրանի հետ՝ 13,3 տոկոսը, ԵԱՏՄ-ի հետ՝ 3,4 տոկոսը։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։

  • GALLUP․ ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն

    2025-03-12 14:35
    211

    ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով թեմայի վերաբերյալ կատարած հարցումների արդյունքները։

  • Թnւրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական բյուջեի հաշվին

    2025-03-12 14:30
    186

    Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանաել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

  • Թանդիլյան․ ԵԽ-ում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է

    2025-03-12 14:29
    150

    Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բանաձևի հեղինակներին: Այս մասին իր էջուկ գրել է հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

  • Կառավարող կուսակցության օգտին կքվեարկեր հարցվողների 11,8 տոկոսը

    2025-03-12 14:29
    137

    Եթե ​​ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, ապա հարցվածների 11,8 տոկոսն ասել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։ Նա պարզաբանել է, որ նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 0,5 տոկոս։ Նավասարդյանն ավելացրել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 4,7 տոկոսը (անկումը՝ 1,8 տոկոս)։ Նա նշել է, որ ամենամեծ անկումը (3,3 տոկոս) գրանցել է ԴՕԿ կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,5 տոկոսը։ Նա դա կապել է այն բանի հետ, որ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը դադարել է շփվել հանրության հետ ԱՄՆ-ում բերման ենթարկվելուց հետո։

  • Լավրով․ ՆԱՏՕ զորքերի ներկայությունն ուկրաինական հողում սպառնալիք է ՌԴ-ի համար

    2025-03-12 12:48
    121

    Ուկրաինական հողում ՆԱՏՕ զորքերի առկայությունը ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

  • Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին

    2025-03-12 12:48
    137

    Christian Newswire-ում հրապարակվել է Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդների նամակը, որով նրանք դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 23 հայ և մեկ կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ հրատապ ու վճռական քայլեր ձեռնարկելու խնդրանքով:

  • Մանասյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ խոսել է Բաքվում պահվող գերիների մասին

    2025-03-12 12:03
    149

    Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացները մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են: Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Տեղեկությունը հայտնում է օմբուդսմանի մամուլի ծառայությունը։

  • Ուկրաինան գրեթե կպահեր 1991 թ-ի սահմանները. Լավրովը՝ Կիևի սխալի մասին

    2025-03-12 12:03
    123

    Ուկրաինան կպահպաներ 1991 թվականի սահմանները, բայց առանց Ղրիմի և Դոնբասի մի մասի, եթե գնար համագործակցության և իրականացներ սեփական նախաձեռնությունները։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով հակամարտության ակունքների մասին:

  • Սուրբ քաղաքում Հայ համայնքի պատմական ներկայությունը վտանգված է

    2025-03-12 12:02
    132

    Երուսաղեմի քաղաքապետարանը Հայոց պատրիարքությունից առանց օրինական հիմքերի պահանջում է միլիոնավոր դոլարների հասնող հարկեր՝ խտրական թիրախավորումով։