Последние новости

Ուշադրության կէնտրոնում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» կրկին առաջատարն է. հայտնի են խոշոր հարկատուները

2023-01-25 09:02
245

Հայաստանյան խոշոր հարկատուների ցանկը, ինչպես և այս տարվա առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներում, այնպես էլ ողջ տարվա ընթացքում գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը։

  • Էռնեկյանի հետ «Զվարթնոցի» ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել

    2023-01-24 19:49
    447

    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ քննարկել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

  • Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Շանհայի երեխաները (Children of Shanghai)» նախագծի ներկայացուցիչներին

    2023-01-24 19:47
    281

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Հայաստան են ժամանել «Շանհայի երեխաները (Children of Shanghai)» նախագծի ներկայացուցիչները, նրանց թվում՝ «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը և Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը։ Վերջիններս առաջիկա օրերին կլինեն Հայաստանում՝ խնամատարության ինստիտուտի գործընթացի վերաբերյալ լավագույն փորձի փոխանակման և Երևանում «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման նպատակով։

  • Լեհաստանը գերմանական Leopard-2 տանկերը Ուկրաինային փոխանցելու թույլտվություն է խնդրել Գերմանիայից

    2023-01-24 19:46
    272

    Լեհաստանը պաշտոնապես թույլտվություն է խնդրել Գերմանիայից՝ Leopard-2 տանկերը Ուկրաինային փոխանցելու համար: Գերմանիայի պաշտոնատար անձինք dpa լրատվական գործակալությանը հաստատել են, որ ստացել են դիմումը և հայտարարել են, որ այն կդիտարկվի «արագ կարգով»:

  • ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միացել է Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը ապահովելու կոչին

    2023-01-24 18:41
    258

    ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ լարվածությունը թուլացնելու և Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: Այս մասին նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:

  • Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ

    2023-01-24 18:40
    486

    «Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտարարում է, որ պահպանելով ներկայումս գործող օրական 6 ժամյա անջատման ժամանակացուցը, հաշվի առնելով ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, ս․թ․ հունվարի 25-ի ժ 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։

  • «Հայաստան» հիմնադրամի կողմից հրատապ մարդասիրական աջակցությունն Արցախ հասցնել հնարավոր չէ

    2023-01-24 18:39
    634

    «Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ:

  • Միրզոյան․ Պետք է անհապաղ բացվի Լաչինի միջանցքը

    2023-01-24 17:58
    325

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

  • Զորամասի հրդեհի պաշտոնական վարկածը կասկած է հարուցել

    2023-01-24 17:57
    472

    ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պատրաստակամություն է հայտնում կոնսուլտացիաներ անցկացնել զոհվածների հարազատների, շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ դեպքի իրական հանգամանքները պարզաբանելու ու գնահատելու համար։ Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

  • ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել Հայաստան մոնիթորինգային առաքելության ուղարկելու ուղղությամբ

    2023-01-24 17:54
    279

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է աշխատել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման, մոնիթորինգային առաքելության ուղարկելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։