Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Մեծ Բրիտանիան չի կարող սեփականաշնորհել Արցախի ընդերքը. Ակցիա՝ ՄԹ դեսպանատան մոտ

2022-12-15 19:31
389

Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

  • Օդային հումանիտար ուղի է պետք. Բեգլարյանը աջակիցների հետ ակցիաներ արեց դեսպանատների մոտ

    2022-12-15 19:27
    312

    Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նրանց կողմնակիցները բողոքի ակցիաներ իրականացրին Երևանում` ԱՄՆ–ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։

  • Հայաստանի ազգային արխիվը նոր տնօրեն ունի

    2022-12-15 19:26
    441

    «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլն անցել ու տնօրեն է ընտրվել Արթուր Ստեփանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

  • ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի լիազորությունները դադարեցվել են

    2022-12-15 18:20
    276

    ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի լիազորությունները դադարեցվել են, իր իսկ դիմումի համաձայն։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։

  • Ադրբեջանի կողմից օկուպացված, բայց դեռևս Արցախի ցանցին միացված հայկական տարածքները գազ չեն ստանա

    2022-12-15 18:20
    314

    Ադրբեջանի կողմից օկուպացված, բայց դեռևս Արցախի ցանցին միացված հայկական տարածքների գազամատակարարումը բացառելու համար հայկական կողմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ։

  • Կայացել է ՀԱՊԿ համակարգող խորհրդի` կենսաանվտանգության հարցերով առաջին նիստը

    2022-12-15 17:59
    302

    Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀԱՊԿ պետությունների լիազոր մարմինների կենսաանվտանգության հարցերով համակարգող խորհրդի առաջին նիստը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

  • Բողոքի ակցիայի մասնակիցները թղթե ինքնաթիռներ նետեցին ԱՄՆ դեսպանության բակ

    2022-12-15 17:56
    285

    ԱՄՆ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն շրջափակման մեջ հայտնված արցախցիների բողոքի ակցիայի մասնակիցները թղթից պատրաստված «ինքննաթիռներ» նետեցին դեսպանատան տարածք՝ դրանով արտահայտելով իրենց բողոքը և նաև խորհրդանշական ակցիա, որ միջազգային հանրությունը նաև օդային հումանիտար միջանցք բացի Արցախի համար։

  • Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներին

    2022-12-15 17:19
    284

    Դեկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` Անդրեա Վիկտորինին, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Ավստրալիական Միության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպաններին և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների։

  • Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն արտահերթ զեկույց են հրապարակել Լաչինի միջանցքի փակման մասին

    2022-12-15 17:14
    321

    Հրապարակելով «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների այս արտահերթ համատեղ այս զեկույցը՝ միանում եմ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կոչին։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի Ֆեյսբուքի էջում:

  • Պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախ. ակնկալիք՝ Չինաստանից

    2022-12-15 17:14
    429

    Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակ լինելու մասին ահազանգող քաղաքացիները Չինաստանին խնդրում են օգտագործել իր հեղինակությունը, հնարավորությունները՝ շրջափակված արցախահայության խնդիրը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելու համար, սատար կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։