«Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածը, որը մշակվել է կորոնավիրուսի համավարակի շրջանում, բարձր արդյունավետություն է ցույց տվել, և դրա մի շարք մշակումներ կօգտագործվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում այլ թվային նախագծերի մշակման ժամանակ։ Այս մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։