Վարդան Հակոբյան․ Սահմանազատման հետևանքով ՀՀ-ն դժվար թե պահպանի 29.8 հազար քառակուսի կմ-ն
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված հարցերի արագ լուծումը ենթադրում է ադրբեջանական կողմի պահանջների արագ իրականացում և ընդունում։ Այս կարծիքին է Հայ-վրացական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի նախկին անդամ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոս Վարդան Հակոբյանը։