ՀՀ նախագահ. Ալիևը փորձել է այլախեղել արցախյան հակամարտության բովանդակությունը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր մտահոգություններն է հայտնել վերջերս Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթի մի շարք հակահայկական և իրականության հետ կապ չունեցող դրվագների վերաբերյալ։ Նա այս մասին ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։