Տեր-Պետրոսյանը` ԼՂ հարցի կարգավորման մասին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է` իր իշխանության ժամանակ Ադրբեջանն ավելի քան պատրաստ էր ստորագրել ԼՂ հարցի կարգավորման պայմանագիր, քան դրանից հետո` այս 23 տարիների ընթացքում։ Տեր–Պետրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց այդ մասին` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչև իր հրաժարականը 1990-ականների հաղթանակը չամրագրեց։