ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԱՍՏԱՑՈՒՄԻՑ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնել է իր ևս մեկ՝ Երևան-Փարիզ-Երևան չվերթի չեղարկման մասին, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Ավիաընկերությունում դա բացատրել են նրանով, որ մայիսի 2-ին թուրքական ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել իրենց օդային տարածքով տարանցման թույլտվություն (overflight): Պատճառը չի հաղորդվում։ Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Փարիզ-Երևան երթուղով FLYONE ARMENIA-ի չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Քիշնևում՝ իր օդային տարածքով թռիչքներ իրականացնելու Թուրքիայի արգելքի պատճառով: Ինչպես հայտարարել է ավիափոխադրողի տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը, Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախնական ծանուցման և առանց ակնհայտ հիմքերի չեղարկել են իրենց օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու FLYONE ARMENIA-ի թույլտվությունը: