ԵՐԵՎԱՆԸ ԱՅԴՊԵ՞Ս ԷԼ ՊԱՏՐԱՍՏ Է
Ֆրանսիայի ԱԳՆ-ը խոր մտահոգություն է հայտնել ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Հայաստանի տարածքում գտնվող Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած բռնության առնչությամբ, որի արդյունքում երկու կողմից զոհվել է 7 մարդ, ևս մի քանիսը՝ վիրավորվել, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Փարիզը հիշեցնում է, որ սահմանագծումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների ճանապարհով և կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ «Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը և շփման գծի հայկական կողմի գրավյալ դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումն անհրաժեշտ են ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»,- ընդգծում է Ֆրանսիայի ԱԳՆ-ը։