Օմբուդսմենը քրեակատարողական հիմնարկների հիմնական խնդիրների մասին
Բանտարկյալների պահման պայմանները և նրանց ցուցաբերվող բժշկական օգնության որակը Հայաստանի քրեակատարողական հիմնարկների հիմնական խնդիրներն են։ Այս մասին հունիսի 8-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնած քննարկմանը հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։