Փաստաբան․ Սրա նմանները իրավունք չունեն ուսադիր կրելու
Պատգամավորի նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրող էս «կարմիր բերետավորը» նույն այն «ոստիկանն» է ով դաժան կերպով ծեծի էր ենթարկում երեք պատերազմի մասնակից, թոշակառու Գիորգի Արեսատակեսյանին (Ժոռ պապին), հատկանշական է, որ Արեստակեսյանի նկատմամբ վերջինս կիրառել էր նույն խեղդող հնարքից... Սույն ոստիկանի կողմից նման բռնության դեպքերով տեսանյութերը համացանցում բազմաթիվ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը, ով նաև լուսանկարներ է տարածել: