Դատարանը Գառնիկ Իսագուլյանին պարտավորեցրել է Մակունցին վճարել 424.000 ՀՀ դրամ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Լիլիթ Մակունցի հայցադիմումը՝ ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին ՝ պարտավորեցնելով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և հօգուտ Մակունցի բռնագանձել 424.000 ՀՀ դրամ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։