Ֆրանսիայում կոչ են արել օպերատիվ կերպով ուսումնասիրել Հայաստանին Caesar-ներ մատակարարելու հնարավորությունը
Վերջերս Հայաստանը պայմանագիր է կնքել Thales-ից երեք GM200 ռադարների գնման վերաբերյալ, և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի զեկույցում։