Последние новости

вступительная сцена

2022-09-12 16:25

Օրենքով պարտադիր է դառնալու աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը

«Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծով աղբավայրերի մոնիթորինգի իրականացման պահանջ է սահմանվում՝ ՀՀ-ում շրջակա միջավայրի վրա շահագործվող աղբավայրերի վնասակար ազդեցությունը կանխելու համար։ Այս նպատակով կից օրենսդրական փոփոխությամբ վարչական պատասխանատվության միջոց է սահմանվում՝ աղբավայրի տարածքում մոնիթորինգ չիրականացնելու համար։