Հայաստանում բնակարաններ և մեքենաներ կարելի կլինի ձեռք բերել միայն անկանխիկ վճարումով
2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում բնակարաններ և մեքենաներ կարելի կլինի ձեռք բերել միայն անկանխիկ վճարումով։ Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։