Последние новости

вступительная сцена

2022-05-25 17:34

Հայ դատը Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու է ԱՄՆ Սենատի համապատասխան մարմիններին

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Յերիմյանը, IT պատասխանատու Ներսես Սեմերջյանը և ծրագրերի պատասխանատու Ալեքս Մանուկյանը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ մայիսի առաջին կեսին, մեկշաբաթյա փաստահավաք առաքելությամբ, գտնվում էին Արցախում՝ հանդիպումներ ունենալով կառավարական պաշտոնյաների, հումանիտար առաքելությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։