Դատախազի բողոքն անհիմն է. Ալեքսանյանը` Առուշանյանի գործով դատախազության բողոքի մասին
Դատախազությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատավճռի դեմ բողոք է ներկայացրել. պահանջում է բեկանել ընտրակաշառքի մեղադրանքի մասով արդարացման դատական ակտը։ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ բողոքի պատճենը դեռ չեն ստացել ու տեղյակ չէին այդ մասին, բայց կանխատեսում էին։