ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԳՈՒԺՈՒՄ Է ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ. Նաիրի ՍԱՐԳՍՅԱՆ
2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։