«Հյուսիս-հարավ» նախագծի Ագարակ-Քաջարան հատվածում ավարտվել է 1-ին թունելի փորման աշխատանքը
Ագարակ-Քաջարան նոր ճանապարհին, «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում, ավարտվել են առաջին թունելի փորման աշխատանքները։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։