Последние новости

с места событий

2023-10-11 10:11

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստան է ուղարկել իր ներկայացուցչին

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի փախստականների և միգրանտների հարցով հատուկ ներկայացուցիչը Հայաստան է եկել, որպեսզի գնահատի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց կարիքները: Տեղեկությունը հայտնում է Առաջին լրատվական ալիքը` վկայակոչելով Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ելույթը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ։