Կրակոցներ Աշտարակի ձորում. հաշիվներ պարզելուն ներկա են եղել համայնքի ղեկավարը և տեղակալը
Ժամեր առաջ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում, տեղեկացնում է shamshayn.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ: