Լիոնի քաղաքապետն այցելել է Էրեբունի ամրոց
Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Էրեբունի ամրոց: Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Գրեգորի Դուսեն շրջել է ամրոցի տարածքում, ծանոթացել հնավայրի պատմությանը: